Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

18-ի 3-րդ մասով:

Խորհրդի ձևավորման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է ՀՀ կառավարությունը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ բուհի կանոնադրությամբ, առնվազն 20 հոգի: Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողները, ասպիրանտներն իրավունք ունեն բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան՝ լիիրավ մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների աշխատանքներին:

Փաստորեն, ուսանողներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու խորհրդի աշխատանքներին, որի գործունեության մեջ մտնում են հաստատության բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկության ներկայացումը հիմնադրին:

«Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ին համապատասխան՝ հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների: Նույն օրենքի հոդված 17-ի 7-րդ մասում սահմանված է, որ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում, որոնց ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Ուսումնական հաստատություններում սովորողները, ովքեր իրականացնում են միջին ընդհանուր կրթական ծրագրերն ու մասնագիտական կրթություն, ինքնուրույն իրականացնում են կրթական հաստատություններում կառավարմանը մասնակցելու սեփական իրավունքները:

Ուսանողներն իրավունք ունեն մասնակցելու կրթական հաստատություններում տեղի ունեցող որոշումների կայացման քննարկումներին, ինչպես նաև իրենց մասնակցությունը բերել բուհի հասարակական կազմակերպությունների մարմինների աշխատանքներին: Սովորողների մնացած մասնակցության ձևերի իրավունքները նախատեսվում են ուսումնական հաստատությունների կանոնադրություններում:

Բուհերի ուսանողներն առավել մեծ իրավունքներ ունեն ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում: Նրանք մասամբ համարվում են բուհի աշխատակազմի լիիրավ անդամ և մասնակցում են իրենց ընձեռված իրավունքների իրականացմանը, այդ թվում ռեկտորի և բուհի գիտական խորհրդի, ֆակուլտետի դեկանի ընտրության հարցում, բուհի կանոնադրության հաստատման, դրանում փոփոխություններ կատարելու հարցում: Ուսանողները կարող են մտնել բուհի գիտական և այլ խորհուրդների մեջ և բուհում այլ ստեղծվող խորհուրդների կազմի մեջ: Իրավական ինստիտուտները, որոնք զբաղվում են կրթական հաստատություններում սովորողների կառավարման գործերով, գտնվում են ձևավորման փուլում, ներառում են սովորողների տարբեր կարգավիճակը և խնդիրները:

Կրթության տարբեր աստիճանների մասին ՀՀ օրենքները չեն սահմանում սովորողների հստակ մասնակցության մանրակրկիտ ձևեր՝ կրթական հաստատությունների գործերի կառավարման հարցում: Սակայն ուսումնական հաստատությունների կառավարման գործերի և հասարակական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ հարցերը «Կրթության մասին» ՀՀ օրենքում առանձին ինստիտուտով ներկայացված ու ամբողջականացված չեն: Սովորողների մի մասն էլ բոլորովին չգիտի թե՛ սոցիալական պաշտպանության և թե՛ մասնակցության իրավունքների մասին, որոնց արդյունքում սովորողների առանձին խմբեր անարդարացի զրկված են այդ ոլորտում իրենց իրավունքներից:

Այսպիսով, ուսումնական հաստատությունների կառավարմանը սովորողների մասնակցության իրավունքը չի կարգավորված իրավունքի որևէ ճյուղով: Հետևաբար, այն նորմերը և ինստիտուտները,