Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քան մեկ տարի:

Ինչ վերաբերում է տույժի գործողության ժամկետներին՝ օրենսգիրքը սահմանում է երկու տեսակ՝

ա) եթե կարգապահական տույժի ենթարկվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, աշխատողը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա դա համարվում է մարված /հոդված 229/:

բ/ Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե աշխատողը թույլ չի տվել նոր կարգապահական խախտում և բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները /հոդված 230/:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի թվարկված նորմերը բավարար չեն մանկավարժական աշխատողի և սովորողների նկատմամբ կարգապահական պատասխանատվության արդյունավետ կիրառման համար: Այսպես՝

1. Կարգապահական պատասխանատվության կիրառման այդ նորմերը չեն պարունակում մի շարք սկզբունքային կարևոր հարցեր՝ չեն սահմանում դիմում-բողոքների, կատարված զանցանքի մասին ծանուցման և դրանց գրանցման, ինչպես նաև ապացույցների, դրանց հավաքման, կարգապահական հետաքննության անցկացման, հասարակական կազմակերպությունների մասնակցության, հավաքվող փաստաթղթերի գրանցման կարգեր: Բացի այդ, ինչպես նախկինում նշել էինք, աշխատանքային օրենսգրքի նորմերը տարածվում են միայն վարձու աշխատողների վրա: Այդ պատճառով ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերը՝ կարգապահական պատասխանատվության կիրառման հարցերով, որևէ ձևով չեն կարող գործել ուսումնական հաստատությունների սովորողների նկատմամբ և կարող են կիրառվել միայն ըստ անալոգիայի՝ կապված այն հանգամանքի հետ, որ կրթության մասին օրենսգրքում չկան համապատասխան նորմեր:

2. Մանկավարժական աշխատողի իրավական կարգավիճակը նախատեսում է ակադեմիական ազատության լայն շրջանակ, դրանով իսկ մանկավարժական գործունեությունը օրգանապես համատեղվում է կրթության գործընթացը վարող մասնագետի, իսկ սովորողների ատեստավորման, կրթական գործընթացի կազմակերպման և անցկացման ժամանակ՝ պաշտոնատար անձի գործառույթների հետ: Այդ պատճառով էլ մանկավարժական աշխատողի նկատմամբ կարգապահական ազդեցության միջոցների կիրառումը պետք է էապես տարբերվի առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվող միջոցներից:

Մանկավարժական աշխատողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հատուկ ընթացակարգերի կիրառման անհրաժեշտության մասին թեզիսները բերված են միջազգային իրավունքի մի շարք աղբյուրներում:

ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպություն /ԱՄԿ/ և կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության /ՅՈՒՆԵՍԿՕ/ «Ուսուցիչների դիրքի մասին» Երաշխավորությունը՝ մանկավարժական աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության երաշխիքների թվում խորհուրդ է տալիս պետական իրավասու մարմիններին մանկավարժական /ուսուցչական/ կազմակերպությունների հետ անցկացնել խորհրդատվություն՝ կարգապահական պատասխանատվության կիրառման կարգի կատարելագործման, մեղավոր անձանց նկատմամբ կիրառվելիք միջոցների համակարգի կատարելագործման հարցերով, ինչպես նաև՝ մանկավարժական աշխատողների կարգապահական արարքների հետաքննությունն անցկացնել՝ նրա գործընկեր ուուցիչների մասնակցությամբ:

Այս հարցում ավելի խիստ ու կտրուկ մոտեցում է հանդես բերում «Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կադրերի կարգավիճակի մասին» Երաշխավորությունը (Փարիզ 1997թ., նոյեմբերի 11):

Համաձայն այդ Երաշխավորության 48-րդ կետի, ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներից ոչ մեկը չպետք է ենթարկվի կարգապահական տույժի, այդ թվում նաև աշխատանքից հեռացման, բացառությամբ այն դեպքերի, երբ հետաքննությունը կատարել են իր գործընկերների և այնպիսի անկախ երրորդական հետաքննության կատարած անշահախնդիր մարմինների,