Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ելնելով այն հանգամանքից, որ կրթական համակարգում կարգապահական և նյութական պատասխանատվության կիրառման իրավական հարցերն օրենքով կարգավորված չեն, անհրաժեշտ է «Կրթության մասին» ՀՀ օրենքում մտցնել առանձին գլուխ՝ «Կրթական հարաբերությունների մասնակիցների նկատմամբ կարգապահական և նյութական պատասխանատվության կիրառման մասին»: Ստեղծվելիք այս համալիր ինստիտուտը կարելի է ձևավորել հաշվի առնելով ոչ միայն արտասահմանյան երկրների փորձը և միջազգային իրավունքի նորմերը, այլև մեր իրականությունը, գործնականում արդեն առկա աննշան փորձը և խոցելի կողմերը:

Նշյալ ինստիտուտի հիմքը ՀՀ Սահմանադրական երաշխիքներն են, որոնք նախատեսվում են՝

1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությսւննևերի դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք /ՀՀ Սահմանադրության հոդված 18/:

2. Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելսւ, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք /Հոդված 19/:

3. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին /Հոդված՝ 20/:

4. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի/Հոդված 21/:

5. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Օրենքը կարող է նախատեսել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր: Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը:

6. Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար /Հոդված 22/:

7. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով /Հոդված 23/:

Հիմնվելով իրավաբանական պատասխանատվության հարցերով սահմանադրական նորմերի վրա՝ «Կրթական հարաբերությունների մասնակիցների նկատմամբ նյութական և կարգապահական պատասխանատվության կիրառումը» սահմանակարգը (ինստիտուտը) կոչված է հաստատելու կարգ ու կանոն, որն ունակ է ապահովելու տարբեր հանգամանքներում կարգապահական քայլերի իրականացում և հաստատում կրթական ոլորտում, և օրենքին համապատասխան արդար կարգապահական տուժանքի կամ նյութական պատասխանատվության կիրառում: Կրթական հարաբերությունների յուրաքանչյուր մասնակից, ով կատարում է կարգապահական զանցանք, պետք է ենթարկվի տույժի՝ իր կատարված զանցանքին համապատասխան, իսկ անմեղը չի կարող ենթարկվել պատասխանատվության:

Որպեսզի ապահովվի վերը նշված խնդիրների լուծումը, կրթական օրենքի նշված ինստիտուտի /սահմանակարգի/ նախագծման, մշակման համար պահանջվում է՝

1. ապահովել կարգապահական տույժերի և նյութական պատասխանատվության կիրառման