Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահանջները և դրա արդյունքում գտնվում է ճգնաժամային վիճակում։ Կրթության համաշխարհային ճգնաժամի էությունը, նախ և առաջ, առկա կրթական համակարգի ուղղվածությունն է դեպի անցյալ, նախկին փորձ, և դեպի ապագա ուղղվածության բացակայությունը: Հասարակության ժամանակակից զարգացումը պահանջում է կրթության նոր համակարգ՝ «նորարարական ուսուցում», որը ուսուցանվողների մեջ կձևավորեր ապագայի ծրագրային տարբերակման հնարավորություն և դրա համար պատասխանատվություն: Մեր երկրռւմ կրթության ճգնաժամն ունի երկակի նախապատճառներ: Նախ՝ այն հանդիսանում է կրթության գլոբալ ճգնաժամի արտահայտում: Երկրորդ, այն գտնվում է պետության ամբողջ սոցիալ-տնտեսական և հասարակա-քաղաքական համակարգի դեռևս նոր հաղթահարվող ճգնաժամի հզոր ազդեցության տակ:


9.1.2. Հանրակրթության նպատակը և խնդիրները

21-րդ դարի մարդը նա է, ով ոչ միայն դպրոցական տարիքում ընկալում է հանրակրթական գիտելիքների սահմանված քանակը, այլև մարդու վարքապահվածքի չափորոշիչները, որով ակտիվորեն, գիտակցաբար ձևավորում է այլ մարդկանց և մշակույթի հետ իր շփման սեփական միջոցները:

Այս իմաստով, երեխայի դպրոցական կրթությունը կյանքը ճանաչելու, իր կյանքի ճանապարհի որոնման փուլն է, իր վրա աշխատելու առաջին փորձը, անհատական որակների ձեռքբերումը, կյանքի և շրջակա միջավայրի մասին որոշ դատողություններ անելը, արժեքային համակարգի ձևավորումը, ընտանիքի, շրջապատի, այլ անձանց և, ի վերջո, հայրենիքի հանդեպ սեր տածելու իմաստը:

Նոր տիպի դպրոցի մանկավարժական համակարգի ելակետը կոչված է պահպանել, փոխանցել և զարգացնել վերը նշված սուբյեկտիվ որակները, բացահայտել երեխայի մեջ պարփակված պահածոյացված ունակությունները, օգնել նրան գնահատելու կրթության արժեքը՝ որպես սեփական անձի զարգացման և հետագա առաջընթացի ստեղծագործական կյանքի և կրթության անընդհատության ապահովման միջոց:

Նոր տիպի դպրոցն անընդհատ կրթության օրգանական հիմքն է: Այդ տեսակի դպրոցի կրթության բովանդակությունը միայն դասավանդվող առարկաների կամ որոշակի գիտելիքների, կարողությունների, ավանդույթների և նորարարությունների յուրացումը չէ: Առաջին հերթին, դպրոցը պետք է կարողանա երեխային կողմնորոշել այնպես, որպեսզի նա ոչ միայն կարողանա որոշակի՝ իր առջև ծառացող սոցիալ-տեսական և սոցիալ-գործնական կենսական որոշակի հիմնախնդիրների մասին գաղափար կազմել, իր առջև ծագած խնդիրներին ինքնուրույն դիմագրավելու, ճիշտ որոշումներ կայացնելու և դրանք լուծել կարողանալու հմտություններ ձեռք բերել:

Այս դեպքում ստացած գիտելիքները կծառայեն ու կունենան ոչ միայն մշակութապատմական արժեքային խորհուրդ, այլև որոշումներ կայացնելու ուղիների փնտրման և գտնելու գործընթաց։

Իրական կյանքում հիմնախնդիրները նկատելը նոր դպրոցի դաստիարակչական ջանքերի հիմնական գործիք է, քանի որ հնարավորություն է ընձեռում ոչ միայն գիտելիքների որոշակի հարաբերությունների հաստատման, այլև մշակութային, բարոյական, էսթետիկական, դեղագիտական, գեղարվեստական, քաղաքական, սոցիալական պայմանների ստեղծման համար:

Հանրակրթության առջև նպատակ է դրվում սովորողին զինել նյութական և հոգևոր արդյունքներով, արդիական տեղեկատվության, զանգվածային հաղորդակցության միջոցներով, որոնցով հնարավոր կդառնա գրագետ ձևով կողմնորոշվել և օգտվել շրջակա աշխարհի հնարավորություններից: Հենց այդ պահանջները պետք է սահմանեն հանրակրթության նպատակներն ու բովանդակությունը:

Հենց այս մտահոգությունների լուծումներն իրավական կարգավորման ենթարկելու նպաոակով, 2009 թվականի հուլիսի 10-ին, ընդունվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը: Այն սահմանում