Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են դաշնային պետություններում, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում:

2. Օրենսգիրքը․ (լատ. Codex, օրենքների հավաքածու) սա կոդիֆիկացված օրենսդրական ակտ է, որը խստորեն սահմանված կարգով միավորում է հասարակական հարաբերությունների ցանկացած ոլորտը կարգավորող իրավունքի նորմերը:

Ըստ իրավունքի բնագավառների, առավել ավանդական օրենսգրքերն են` քաղաքացիական, աշխատանքային, քրեա-դատավարության օրենսգրքերը և այլն: ՀՀ կրթության մասին օրենսգրքի ստեղծման հայեցակարգային մոտեցումները շարադրված են 1.7.5. գլխում:

3. Կանոնադրությունը կոդիֆիկացված ակտ է, որը ներառում է կառավարման այս կամ այն ոլորտում որոշակի գերատեսչությունների, նախարարությունների, կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմեր: Կարգապահության մասին բազմաթիվ կանոնադրություններ (ներքին գործերի մարմինների կարգապահական կանոնադրությունը, զինված ուժերի կարգապահական կանոնադրությունը և այլն) դեռևս պահպանում են իրենց նշանակությունը: օրինակ` ՀՀ կրթության և գիտության նախարարի 1999 թվականի հուլիսի 19-ի թիվ 280-Մ հրամանով հաստատված «Հայաստանի ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության տեսչության օրինակելի կանոնադրությունը»:

4. Կարգը պետական մարմինների որոշակի համակարգի (կամ ենթահամակարգի) ձևավորման կարգը, կառուցվածքը, խնդիրները, գործառույթները և իրավասությունը սահմանող ամփոփիչ կոդիֆիկացված ակտ է:

Կարգը, թերևս, կոդիֆիկացված ակտի ամենատարածված ձևն է: Այն հաստատվում է որոշակի իրավաստեղծ մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից: Օրինակ, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 980-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնի /տնօրենի/ մցույթի, ընտրության և նշանակման մասին կարգը» և այլն:

Կոդիֆիկացիայի աշխատանքների արդյունքում առաջ են գալիս բազմաթիվ նորմատիվ-իրավական ակտեր, որոնք աստիճանաբար հնանում են, շերտ-շերտ դարսվում մեկը մյուսի վրա, մտնում փոխադարձ հակասության մեջ: Ուստի առաջանում է նորմատիվ-իրավական նյութի կանոնակարգման, արդեն գործող իրավաբանական նորմերի հետ նորերի համաձայնեցման, մաքրման մշտական աշխատանքի անհրաժեշտություն: Այս գործունեությունն էլ հենց համակարգումն է:

Նորմատիվ-իրավական ակտերի համակարգումը նորմեր մշակելը, դրանք միասնական, համաձայնեցված համակարգ դարձնելն է:

Համակարգումը տեղի է ունենում ինկորպորացիայի և կոնսոլիդացիայի ձևով:

Ինկորպորացիան նորմատիվ ակտերի կանոնակարգումն է, առանց իրավունքի նորմերի վերամշակման, այսինքն՝ համակարգում՝ իրավաստեղծ գործընթացի սահմաններից դուրս:

Ինկորպորացիայի գլխավոր նշանակությունը նորմատիվ ակտերի կանոնակարգումն է: Իհարկե, ինկորպորացիան կարող է ազդեցություն ունենալ նաև իրավաստեղծման վրա, հատկապես, երբ ինկորպորացիայի գործընթացում առաջ են գալիս իրավական նորմերի բովանդակային վերամշակում անցկացնելու կամ իրավունքի նոր նորմեր հրապարակելու պահանջներ: Այնուամենայնիվ, դրա գլխավոր նշանակությունը գործող նորմատիվ ակտերի կանոնակարգումը, համակարգումն է:

Ինկորպորացիան բաժանվում է պաշտոնականի և ոչ պաշտոնականի:

Պաշտոնական ինկորպորացիան իրավասու մարմինների կողմից գործող նորմատիվ ակտերի ձեռնարկների (ժողովածուների) հրապարակման միջոցով նորմատիվ ակտերի կանոնակարգված միասնությունն է: Այն հանդիսանում է ուժի մեջ մտնող կամ արդեն գործող նորմատիվ ակտերի պաշտոնական հրապարակման և վերահրապարակման միջոց, իսկ ձեռնարկները ծառայում են որպես հավաստի իրավական տեղեկատվության պաշտոնական աղբյուրներ:

Պաշտոնական ինկորպորացիայի շրջանակում այլ հիմքերով կարող են առանձնացվել դրա տարատեսակները: ժամանակագրական ինկորպորացիան ունի լայն տարածում, որը նորմատիվ