4.5.2. Կրթության մասին ՀՀ օրենքները ուժի մեջ մտնելու և ուժը կորցնելու /գործողությունը դադարեցնելու/ հիմնախնդիրները
ՀՀ Սահմանադրության հոդված 55-ի համաձայն ՀՀ Նախագահը, Ազգային ժողովի ընդունած օրենքը ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 48,51,53,55-հոդվածները սահմանում են, որ՝
ա/ ՀՀ օրենքները ՀՀ Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, գերատեսչական, նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման։
բ/ ՀՀ օրենքներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով այլ բան նախատեսված չէ:
գ/ ՀՀ օրենքներն ստորագրում և հրապարակում է ՀՀ Նախագահը՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
դ/ ՀՀ Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրություններն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
ե/ ՀՀ Նախագահի անհատական հրամանագրերը և կարգադրությունները հրապարակվում են ՀՀ Նախագահի կողմից և ուժի մեջ են մտնում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:
զ/ ՀՀ Նախագահի անհատական հրամանագրերը և կարգադրությունները, դրանցով նախատեսված դեպքերում, կարող են ուժի մեջ մտնել ստորագրման պահից:
է/ ՀՀ Նախագահի՝ հրապարակման ենթակա հրամանագրերը եւ կարգադրությունները հրապարակման է ուղարկում ՀՀ Նախագահը՝ դրանց ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:
ը/ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
թ/ ՀՀ կառավարության նորմատիվ որոշումները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ ընդունմանը հաջորդող 5 օրվա ընթացքում:
ժ/ ՀՀ կառավարության անհատական որոշումները կարող են հրապարակվել ՀՀ վարչապետի կողմից՝ ընդունվելուց, իսկ ՀՀ Նախագահի կողմից վավերացման ենթակաները՝ դրանք վավերացվելուց հետո՝ սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:
ՀՀ վարչապետի նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
ՀՀ վարչապետի անհատական որոշումները հրապարակվում են ՀՀ վարչապետի կողմից և ուժի մեջ են մտնում դրանք ընդունվելուց հետո՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:
ՀՀ վարչապետի՝ հրապարակման չուղարկված անհատական որոշումները կարող է հրատարակել իրավական ակտերը հրատարակող մարմինը:
ՀՀ վարչապետի՝ հրապարակման ենթակա որոշումները հրապարակման է ուղարկում ՀՀ վարչապետը դրանք ընդունվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:
ՀՀ վարչապետի՝ պաշտոնական կարգով չհրապարակված անհատական որոշումները կարող են հրապարակել իրավական ակտեր հրապարակելու լիազորություններ ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:
ՀՀ միջազգային պայմանագրերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված ժամկետներում և կարգով:
Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական