գործողությունը, որը հնարավոր չէ առանձնացնել իրավական ակտերի մասերի ձևով, ապա իրավական ակտի գործողությունը մասնակի դադարեցվում է: Այս դեպքում իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում պետք է հստակ նշվի այն հարաբերությունների շրջանակը, որի մասով դադարեցվում է իրավական ակտի գործողությունը:
Իրավական ակտի գործողության դադարեցման հետ միաժամանակ, հասապատասխանաբար գործողությունը դադարեցված են ճանաչվում նաև այդ իրավական ակտի համաձայն կամ ի կատարումն դրանց ընդունված նորմատիվ իրավական ակտերը կամ իրավական նորմերը, եթե իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Իրավական ակտի գործողության դադարեցման դեպքում անհատական իրավական ակտերի գործողությունը կարող է դադարեցվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով նախատեսված կարգով և պայմաններով:
Իրավական ակտի գործողությունը դադարած ճանաչելու՝ սույն մասով սահմանված հիմքերն իրավաստեղծ մարմնին, բացի ՀՀ Ազգային ժողովից, չեն ազատում համապատասխան իրավական ակտերի՝ օրենքով սահմանված ժամկետներում և կարգով գործողությունը դադարեցված ճանաչելու պարտականությունից:
Իրավական ակտի գործողության դադարեցման մասին իրավական ակտ ընդունելու դեպքում գործողությունը դադարեցված իրավական ակտով կամ դրա համաձայն գործողությունը դադարեցված իրավական ակտերի գործողությունը չի վերականգնվում:
Գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողությունը կարող է վերականգնվել միայն համապատասխան իրավական ակտով՝ գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողության վերականգնման մասին ուղղակի դրույթի առկայության դեպքում:
Իրավական ակտի գործողության դադարեցումն իրավական ակտն ընդունած մարմինը կատարում է նույն տեսակի իրավական ակտով:
Համատեղ ընդունված իրավական ակտի գործողությունը կարող է դադարեցվել իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների, ինչպես նաև համապատասխան լիազորություններով օժտված դրանց վերադաս մարմնի որոշմամբ:
Եթե իրավական ակտի ընդունման համար ՀՀ օրենսդրության համաձայն պահանջվել է իրավաստեղծ այլ մարմինների համաձայնությունը, ապա առանց դրա կամ դրա իրավահաջորդի համաձայնության այդ իրավական ակտի գործողությունը չի կարող դադարեցվել:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաև դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Իրավական ակտի մասի գործողության դադարեցումը չի հանգեցնում իրավական ակտի կամ դրա այլ մասերի գործողության դադարեցման, եթե օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ:
Գլուխ 4.6. Կրթական իրավունքի իրավա-նորմատիվ որակ
Չնայած կրթական օրենսդրությունը հիմնականում կարգավորում է կրթաիրավական հարաբերությունները սակայն գրանցում դեռևս կան խոցելի կողմեր՝ բացթողումներ և անճշտություններ, որոնք, մեր կարծիքով, հնարավոր է քննարկել և դրանցից ձերբազատվել «Կրթության մասին ՀՀ օրենսգրքի» նախագծի մշակման ժամանակ:
Մի շարք մասնագետներ պնդում են, որ մանկավարժի և կրթական հաստատության միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային պայմանագրով: Թեև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով և այլ օրենսդրական ակտերով, սակայն աշխատանքային պայմանագիրը անհատական ակտ է՝ աշխատանքային գործընթացի իրականացման ընթացքում աշխատողի և գործատուի կոնկրետ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Աշխատանքային պայմանագիրը ամրագրում