Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պարտավոր են ապահովել ՀՀ օրենքների ռեալ կիրառումը, սակայն, առանձին դեպքերում, գործադիր իշխանության մարմինները գործուն միջոցներ չեն ձեռնարկում կրթության իրավունքի սահմանադրական պարտավորության կատարման համար և, անգամ հակառակը, ընդունում են նորմատիվ-իրավական ակտեր, որոնք հակասում են օրենքներին: Առավել վառ օրինակ կարող է ծառայել ՀՀ կառավարության որոշումը, որով հաստատվել են 2008-2015թթ. սոցիալական քաղաքականության և տնտեսական արդիականացման ոլորտում ՀՀ կառավարության հիմնական միջոցառումները:

Որպես կրթական համակարգի կատարելագործման հիմնական միջոցներ, նշված միջոցառումներով նախատեսվել են.

1) բարձրագույն մասնագիտական կրթական հաստատությունների ֆինանսական փոխհարաբերությունների անցումը պայմանագրային հիմքերին, որոնք ենթադրում են ուսումնական հաստատությունների՝ մեկ անձի հաշվով նորմավորված ֆինանսավորում,

2) ուսանողների կրթաթոշակային ապահովվածության նոր համակարգի ձևավորում:

ՀՀ կառավարության կողմից ծրագրավորվող այս և այլ միջոցառումների վերջնական նպտակն այն բուհերի թվաքանակի կրճատումն է, որոնք չեն կարողացել ապահովել բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանն ուղղված պետական ծրագիրը, ուսանողի կողմից բուհում ուսանելու դիմաց մասնակի կամ լրիվ վճարումը:

Հանրապետական ծրագիրը պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը միջոցներ ձեռնարկել բարձրագույն և հետբուհական կրթության պահպանման, բարձրագույն և հետբուհական կրթությունը առավել հասու դարձնելու մեխանիզմների ձևավորման ուղղությամբ:

ՀՀ կառավարության ընդունված ծրագրային միջոցառումների մի մասը չի իրականացվում: Այդպիսի «դառը» փորձով անցած կառավարությունը ընդունում է ծրագրեր ոչ թե 2-3, այլ՝ միանգամից՝ 8 տարվա համար մինչև 2008-2015թթ.:

Օրենսդրությունը կիրառողին խիստ ծանր է որոշել, թե կոնկրետ ինչ տեսակի ակտեր են գործում, իսկ որոնք են ուժը կորցրած ճանաչվել հատկապես, երբ խոսքը գնում է կրթական հարաբերությունների մասին, որոնք գործող օրենսդրությամբ կարգավորված չեն, սակայն, ՀՀ կառավարության կողմից այդ տեսակի ակտերի գործողության վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել:

Ուսումնական հաստատությունների աշխատողներին, սովորողներին հասու չեն կրթական ոլորտի գործող իրավական ակտերը: Սա հնարավորություն չի տալիս թափանցիկ դարձնել իրավական նորմատիվ ակտերի օգտագործումը կամ ծանոթանալու հնարավորությունը՝ հատկապես ուսանողների և շարքային մանկավարժների մի մասի համար: Իզուր չէ, որ ցանկացած ուսումնական հաստատությունում չես կարող գտնել կրթության մասին ընդունված և գործող բոլոր օրենսդրական ակտերը: Սա ուսումնական հաստատության ղեկավարին կախվածության մեջ է դնում բուհի, մարզի կրթական վարչակազմերի անդամներից: Օրինակ՝ եթե Հայաստանում կա կրթության տարբեր աստիճանների շուրջ 4500 հաստատություն, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտը տպագրում է կրթական օրենսդրության ժողովածու ընդամենը 1000 օրինակով, ամեն ինչ պարզ է դառնում՝

ա/ ոչ բոլոր ուսումնական հաստատություններն են, որ ունեն համացանցային մշտական կապ, քանի որ այն թանկ հաճույք է,

բ/ կրթության ոլորտում աշխատում են մոտ 70000 աշխատողներ, որոնց մի մասը չունեն համակարգչային բավարար գիտելիքներ,

գ/ ուսումնական ոչ բոլոր հաստատություններն են օգտվում «Իրտեկ», իրավաբանական տեղեկատվական որոնողական վճարովի համակարգից, կամ «arlis.am», «parliament.am» Հայաստանի իրավական տեղեկատվության համակարգերի և ՀՀ կրթության և գիտության նախարարության «edu.am» կայքերից: