Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



Վերապատրաստման և որակավորման բարձրացման իրավունքի բովանդակությունը կազմում է կա՛մ պետական ծառայողի պետական պաշտոն զբաղեցնելու համար որակավորման բարձրացման և վերաորակավորման իրավազորություն ունենալը, կա՛մ պետական ծառայության ընթացքում վերապատրաստվելը, կա՛մ մրցույթների և մասնագիտական քննությունների համար պատրաստվելը: Նշված իրավասությունները պատկանում են բոլոր հանրային /պետական/ ծառայողներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից և որակավորման կարգերից: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքն ամրապնդում է պետական ծառայողի վերապատրաստման (վերաորակավորվելու) և որակավորման բարձրացման իրավունքը: Համապատասխանաբար, պետական մարմինների վրա է դրվում պետական բյուջեի հաշվին իր ծառայողների վերաորակավորման և որակավորման բարձրացման իրավունքի իրականացման ապահովման պարտավորությունը:

Պետական ծառայողների վերապատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտը բովանդակում է ուսուցման միասնականության, պարտադիրության և անընդհատության, ուսուցման բարձր որակի ապահովման և արդյունավետության բարձրացման սկզբունքները, նորմատիվ իրավական այն ակտերը, որոնցով ամրագրվում են այս իրավունքի իրականացման կարգն ու պայմանները, չափանիշները, անհրաժեշտ գիտելիքների նվազագույնը, կարողություններն ու հմտությունները, որոնք ստանում են պետական ծառայողները ուսուցման ընթացքում, որոնք պետք է հաշվի առնվեն նրանց ատեստավորման գործընթացում և այլ պետական պաշտոնների տեղափոխման կամ աստիճանաբարձրացման հարցերի լուծման ժամանակ:

Պետական ծառայողների պատրաստման և որակավորման բարձրացման ինստիտուտը համարվում է վարչական իրավունքի բաղկացուցիչ, որի առարկան կառավարման ոլորտի հարաբերություններն են: Ինչպես հիմնավորված ձևով ենթադրում են Պ.Պ.Վոստրիկովը և Ա.Ռ.Վասիլևսկայան /29. էջ՝ 48/ այս ինստիտուտը պետական կառավարման համակարգում հանդես է գալիս որպես միասնական, ամբողջական ենթահամակարգ: Մի կողմից, պետական կառավարման վիճակն ու մակարդակը զգալի ազդեցություն են գործում այս ենթահամակարգի բնույթի և մակարդակի վրա, մյուս կողմից՝ այն ինքն, իր հերթին, ակտիվորեն ազդում է պետական կառավարման արդյունավետության վրա և նպաստում դրա կատարելագործմանը:

Կրթական իրավունքի կապը վարչական իրավունքի նշված ինստիտուտի հետ դրսևորվում է երկու հարաբերությունների կարգավորման միջոցով, որոնց մեջ մտնում են պետական ծառայողները և պետական մարմինները կրթական հաստատությունների հետ, և տվյալ ինստիտուտի նորմատիվ իրավական ակտերի /հրամանների, կարգադրությունների/ անմիջական ազդեցության միջոցով:

Պետական ծառայողի համապատասխան ուսումնական հաստատությունում երկրորդ մասնագիտական կրթության ստացման ուսուցման կամ որակավորման բարձրացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կրթական իրավունքի նորմերով: ՀՀ «Կրթության մասին» օրենքի հոդված 10-ի 5-րդ մասը սահմանում է, որ լրացուցիչ կրթական ծրագրերը (հանրակրթական և մասնագիտական) նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների ու մասնագետների կրթական պահանջմունքների բավարարմանը և նրանց որակավորման բարձրացմանը:

Նույն օրենքի հոդված 26-ի համաձայն լրացուցիչ կրթական ծրագրերն իրականացվում են քաղաքացիների և հասարակության կրթական պահանջմունքների բավարարման նպատակով։ Մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակի շրջանակում լրացուցիչ կրթության հիմնական խնդիրն անձի մասնագիտական որակավորման անընդհատ բարձրացումն է:

Լրացուցիչ կրթությունն իրականացվում է հանրակրթական, մասնագիտական և լրացուցիչ կրթության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև անհատական մանկավարժական գործունեության միջոցով, որոնց կարգը պիտի սահմանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն, այդպիսի կարգ ՀՀ կառավարությունը դեռևս չի ընդունել:

ՀՀ Քաղաքացիական ծառայության ակադեմիայում սովորելիս կամ վերապատրաստվելիս հանդես գալով համապատասխան կրթական հաստատության սովորող-ունկնդրի դերում, պետական