Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ, եթե այդ երկուսի սահմանված ժամկետները համընկնում են, կամ կնքված աշխատանքային պայմանագիրը վերջանալու մոտ է, ապա ինչպիսի երաշխիքներ կան, որ վերապատրաստվելուց հետո այդ աշխատողի պայմանագիրը կերկարաձգվի։Կապված այն բանի հետ, որ այս ինստիտուտը երաշխիքներ և փոխհատուցումներ է տրամադրում աշխատողների, ոչ թե սովորողների համար, ապա այն իրավացիորեն մտնում է աշխատանքային իրավունքի կազմի մեջ։ Սակայն, անկասկած է նաև ինստիտուտի կապը կրթական (իրավունքի հետ /օրինակ, եթե աշխատողն այլ երկրներում է վերապատրաստվում, ուսումնական հաստատության և վերապատրաստում անցկացնող կողմի միջև կայացած փոխպայմանավորվածության համաձայն, հնարավոր է նաև կրթաթոշակի վճարում/։

Աշխատանքն ուսման հետ համատեղող աշխատողների աշխատանքային երաշխիքներն ու փոխհատուցումները հաստատվոււմ են ըստ այն բանի, թե ինչքանով է դա անհրաժեշտ որակյալ կրթություն ստանալու համար։ Միջանկյալ ատեստավորման, դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության, վերջնական պետական քննությունների հանձնման համար ուսումնառության լրացուցիչ արձակուրդները տրվում են՝ հաշվի առնելով կրթական գործընթացի առանձնահատկությունները, ինչպես նաև սովորողներից ուսումնառության և որակավորման քննությունների դրական արդյունքներ ակնկալելը։

Կրթական և աշխատանքային իրավունքի «սահմանագծին» ձևավորվում է ևս մեկ համալիր ինստիտուտ, որն ամրագրում է այն կազմակերպության աշխատակցի իրավական կարգավիճակը, ով հանդես է գալիս իր համար անսովոր՝ մասնագետի դերում՝ իրականացնելով սովորողների արտադրական կամ նախադիպլոմային պրակտիկայի կառավարումը և ղեկավարումը իր կազմակերպությունում։ Այդ աշխատողը դառնում է կրթական գործընթացի ակտիվ մասնակից՝ գործնական օգնություն ցուցաբերելով սովորողներին, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել նաև գործնական գիտելիքներ կամ տիրապետել հետազոտություններ անցկացնելու տեխնոլոգիաներին։

Տվյալ կազմակերպության արտադրական կամ նախադիպլոմային պրակտիկայի ղեկավարը պարտավոր է մասնակցել պրակտիկայի անցկացման աշխատանքային ծրագիրը կազմելուն, օժանդակել սովորողներին ծրագրի յուրացման, դիպլոմային աշխատանքի համար նյութեր հավաքելու հարցում։ Այդ անձը նաև պատասխանատվություն է կրում սովորողների անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համար։

Այսպիսով, կրթական իրավունքն ունի այն բոլոր համակարգաստեղծ նշանները, որոնք բնորոշ են հայկական իրավունքի ցանկացած ճյուղի։ Հատկանշական է, որ կրթական իրավունքին բնորոշ այս հատկությունները գտնվում են ոչ թե կայացման, ձևավորման փուլում, այլ գոյություն ունեն և իրենցից ներկայացնում են կայացած, զարգացած ձևերով, անգամ հասել են այնպիսի զարգացման աստիճանի, որում առկա են այս ճյուղը որպես հայկական իրավունքի համակարգի առանձին և ինքնուրույն բաղադրիչ ընդունելու բոլոր հիմքերը։

Կրթական իրավունքի ինքնուրույն առարկա, մեթոդ և սկզբունքների համակարգ ունենալն այնքան ակնհայտ է, որ դրա իրական բովանդակության, հատկությունների, կապերի բացահայտման համար բավարար է ընդամենը վերլուծել կրթության ոլորտում առկա առարկայագործնական գործընթացները և կրթական հարաբերությունների նորմատիվ-իրավական կարգավորման հարցերը։ Եթե սրանից 15-20 տարի առաջ, կրթական իրավունքի համակարգաձևավորող հատկությունների հնարավոր կարողությունների մասին իրավագիտական գրականության մեջ արվել են միայն ենթադրվող և վարկածային դատողություններ, որոնք կարող էին հաջողությամբ ընդունվել կամ մերժվել, ապա ներկայումս դրանք հիմնավորված են առկա փաստերով, գործընթացներով և իրադարձություններով։

Եվ, այնուամենայնիվ, այսօր որոշ ռուս իրավագետներ, ովքեր կասկածում են կրթական իրավունքը՝ իրավունքի համակարգի ինքնուրույն ճյուղ լինելու հավակնումներին, զգալիորեն ավելի շատ են, քան այդ հավակնությունների հիմնավորվածությունն ընդունելու պատրաստակամները։ Ինչպես արդարացիորեն նշում է Վ.Վ. Օզերովը, (63. էջ՝ 41) «ներկայումս կրթության՝ որպես իրավունքի ճյուղի, ինքնուրույնության մասին թեզը համընդհանուր բնույթ չունի։ Կրթության