Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհրաժեշտ է հաշվի առնել և անշեղորեն կատարել համապատասխան սահմանադարական դրույթները: Օրինակ՝ մանկավարժը չի կարող ուսուցման գործընթացում կիրառել սովորողների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող հնարներ:

Միաժամանակ կարող է մայրենիի լեզվական առավելության քարոզչություն իրականացնել հիմնավորելով, որ աշխարհում այսօր գործող 13 այբուբեն կա, որոնցից մեկը հայերենն է, կամ այսօր գործող գրական լեզուներից հայերենը 39-րդն է: Կամ՝ խոսելով Հայ Առաքելական եկեղեցու դերի մասին, փաստել, որ 301 թվականից Քրիստոնեությունը պետական կրոն ճանաչելուց հետո ինչպիսի դերակատարում է ունեցել մեր եկեղեցին մարդկանց կրթելու գործում և այլն:

Երկրորդ հերթին, սահմանադրական նորմերը թույլ են տալիս մանկավարժներին և սովորողներին պաշտպանել կրթական ոլորտում իրենց իրավունքները և պարտականությունները կրթական հարաբերությունների այլ մասնակիցների և այլ անձանց ոտնձգություններից: Համաձայն ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրական իրավունքների և քաղաքացիների ազատությունների խախտումների մասին բողոքներից ելնելով՝ քննարկում է օրենքների սահմանադրականությունը և բավարար հիմքերի բացակայության դեպքում դրանք չեղյալ է հայտարարում:

Կրթական հարաբերությունների բովանդակության վրա անմիջականսրևն ազդում են արժեքային կողմնորոշումների համակարգը, ինչպես նաև ուսումնական գործընթացի մասնակիցների կողմից ընդունվող բարոյական և այլ հասարակական նորմերի ամբողջությունը: Նոր, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումն ուսումնական գործընթաց անխուսափելիորեն հանդիպում է մանկավարժների հակազդեցությանը՝ ավանդական տեխնոլոգիաների պահպանողականությանը և իրենց դասավանդման սովորական ոճը խախտող կանոնների չընդունմանը:

Սովորողների որոշ մասը ևս, որպես կանոն, նոր մանկավարժական տեխնոլոգիաների դրական ընկալմանը դեռևս պատրաստ չէ, նրանց մեջ բացակայում է էական հետաքրքրությունը ուսուցման հանդեպ: Նրանք ապրում են իրենց սեփական կամ խմբի «կանոններով»: Նրանք կողմնորոշված են ընդամենը ուսումնական ծրագրի մակերեսային յուրացմանը՝ փոքրաքանակ ջանքերի և ժամանակի ներդրմամբ: Մի մասում մրցակցության հոռի բարքեր են արմատավորվում, որոնք ուսումնական ծրագրերի հետ բոլորովին կապ չունեն /մրցակցության առարկա են ունեցած մեքենաների քանակը, մակնիշը, մոդայիկ հեռախոսները, ֆիրմային հագուստները, այցելած ռեստորանները կամ սրճարանները/: Սովորողներից ոչ բոլորը բավականաչափ կամք և ցանկություն ունեն, որպեսզի դիմակայեն սովորողների կոլեկտիվում ընդունված, և կրթական հաստատություններում մեծ չափով արմատացած հակոտնյա սոցիալական արժեքներին և նորմերին: Այդ իսկ պատճառով սովորողների բացասական վերաբերմունքը մանկավարժական գործընթացի և այլ անձանց իրավունքների հանդեպ բավականաչափ տարածված երևույթ է: Օրինակ՝ ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հետազոտությունները, հանրակրթության բարձր դասարանցիների մի մասի դասերից բացակայելը, սոսկ ընտրած մասնագիտության գծով կրկնուսույցների մոտ արտադպրոցական պարապմունքների մասնակցելը վատ օրինակ են ծառայում մնացածների համար: Առավել ևս՝ նրանց, ովքեր իններորդ դասարանից դարձան դպրոցի շրջանավարտ: Մի շարք պատճառներով մի մասին չի բավարարում այդպիսի երիտասարդների կյանքի և կենցաղի բացասական բարոյահոգեբանական մթնոլորտը: Սրանց կողքին կան տաղանդավոր և բացարձակ աշխատասիրություն դրսևորող ուսանողներ, ովքեր ուսման մեջ հասնում են հսկայական հաջողությունների:

Այսպիսով, կրթական հարաբերությունների բովանդակություն են կազմում մանկավարժների և սովորողների իրավունքների և պարտականությունների ամբողջությունը, որը որոշվում է բազմաթիվ հասարակա-քաղաքական, սոցիալ-բարոյական գործոններով և կրում պատմականորեն զարգացող և փոփոխվող բնույթ: Վերջնական արդյունքում կրթական հարաբերությունների զարգացումն իր հերթին նպաստում է հասարակության զարգացմանը:

Հեռանկարում այդ հարաբերությունները կհասնեն այնպիսի մակարդակի, որ կկարողանան ամբողջությամբ բավարարել հասարակության և պետության, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու որակյալ կրթություն ստանալու պահանջմունքը, որն իր մեջ ներառում է մարդկային լավագույն