Իրավաբանական գրականության մեջ և իրավակիրառական պրակտիկայում ուսումնական հաստատությանը հաստատված վարվելակերպի և կրթական կարգուկանոնի խախտման համար ուսումնական հաստատությունից հեռացնելու իրավունքներ վերապահելը մի կողմից ապացուցում է, որ կարգապահական կամ դաստիարակչական խախտում թույլ տված անձը կրում է որոշակի պարտավորություններ, քանի որ գործած արարքի համար պատժում են երեխային և ոչ թե ծնողին, մյուս կողմից՝ կասկածի տեղիք է տալիս:
Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն սովորողներին, որոնք կրթություն են ստանում վճարովի հիմքի վրա: Ուսումնական հաստատության հետ նրանց հարաբերությունների վրա փորձում են հաստատել քաղաքացիական օրենսդրության դրույթները, շփոթելով առևտրային կազմակերպությունների կողմից կրթական ծառայությունների մատուցման հետ:
Այսպես օրինակ՝ Ա.Վ.Նեժելսկին /73/ ենթադրում է, որ «Ռուսաստանի ցանկացած քաղաքացի, որը պատվիրում է վճարի դիմաց կրթական ծառայություններ, և որը պայմանագիր է կնքում ուսումնական հաստատության հետ, ընկնում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՌԴ օրենքի իրավազորության տակ»: Կրթական իրավունքի յուրահատկությունը, բացի նախկինում դիտարկված առանձնահատկություններից, կայանում է հենց նրանում, որ դրանում իրավունակության և գործունակության հարաբերակցության երկու տարբերակներն էլ գործում են (Վ.Մ. Սիրիխ): Ինչպես և քաղաքացիական իրավունքի մեջ, այնպես էլ կրթության իրավահարաբերությունների ոլորտում միանգամայն հնարավոր են իրավիճակներ, երբ չափահասության տարիքի չհասած անգործունակ անձի իրավունակությունը (սովորողի, սանի), իրագործվում է այլ անձանց (ծնողների, օրինական ներկայացուցիչների) գործողություններով: Օրինակ, անչափահաս երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը մինչև իր երեխայի հիմնական ընդհանուր կրթություն ստանալը իրավունք ունի ընտրելու ընդամենը ուսումնական հաստատությունը, ուսման ձևը՝ թե որտեղ երեխան պետք է սովորի:
Եթե դիտարկենք «Հանրակրթության մասին» օրենքի հոդված 20-ի 3-րդ մասը, որը սահմանում է սովորողի պարտավորությունները», ապա կնկատենք, որ օրենքով սահմանված ներքոհիշյալ պարտավորությունների կրողը միայն դպրոցում սովորողն է ի զորու՝
1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ: Սահմանված այս պարտավորություններից ոչ մեկը սովորողը չի կարող կատարել միջնորդավորված, այլ ինքը դրանք կատարողն է:
Միևնույն ժամանակ, կրթական իրավունքի ոլորտում իրավունակության և գործունակության հարաբերակցության քաղաքացիա-իրավական բաղկացուցիչ մասի գործողությունը սահմանափակ է: Վերը թվարկած պարտավորություններին զուգահեռ, սովորողները (սաները) մինչև տասնութ տարեկան դառնալը գործունակ են համարվում նաև այն պատճառով, որ ունեն գրադարաններից անվճար օգտվելու, ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցելու, իրենց մարդկային արժանապատվությունը հարգելու իրավունք և այլն:
Նշենք նաև այն հանգամանքը, որ կրթական հարաբերությունների տարբեր սուբյեկտների իրավունակությունը, այնպես, ինչպես և գործունակությունը, տարբեր ձևով են առաջանում: Այն անձը, ով հավակնություն ունի զբաղվելու մանկավարժական գործունեությամբ, և դրանով իսկ ստանալու (ձեռք բերելու) մանկավարժական աշխատողի կարգավիճակ /մյուս սահմանափակումները չհաշված/ կարող է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու մուտք ունենալ միայն այն բանից հետո, եթե ունի մանկավարժական ուսումնարանը (քոլեջը), մանկավարժական բուհն ավարտելու կամ համալսարանական կրթություն ստանալու վերաբերյալ համապատասխան