շինությունների, ուսումնական դասարանների և լսարանների վերանորոգում, ՀՀ, պետական, տեղական ինքնակառավարման բյուջեների և բարեգործական միջոցների հաշվին ապահովում կրթական գործընթացի համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ՝ ձեռք է բերում անհրաժեշտ սարքավորումներ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ուսումնական, գիտական գրականություն և այլն:
Որպես գործատու, ուսումնական հաստատությունն իրավասու է սահմանված կարգով կազմակերպել ուսումնական հաստատության հաստիքացուցակով նախատեսված իր մանկավարժական /պրոֆեսորադասախոսական/ կազմի ընտրությունը, կնքել աշխատանքի ընդունման պայմանագրեր, աշխատանքի ընդունել այլ աշխատողների, միջոցներ ձեռնարկել հաստատության կադրերի որակավորման բարձրացման համար և այլն:
Ուսումնական հաստատությունների իրավասությունները վարչական, քաղաքացիական և աշխատանքային իրավունքի բնագավառում իրագործվում են այն չափով, ինչքանով այն նպաստում է կրթական գործընթացի պատշաճ իրագործմանը և ապահովում սովորողների սահմանադրական իրավունքների իրականացումը:
Ուսումնական հաստատությունը, որպես կառավարման մարմին, իրավաբանական անձ և գործատու, ակտիվորեն օգտագործելով իր իրավունքները, ստեղծում է անհրաժեշտ պայմաններ, որպես կրթական փոխհարաբերությունների կողմ, որն ընդունակ է պատշաճ ձևով կատարել օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները:
Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 40-ի ուսումնական հաստատություններն ունեն հետևյալ իրավասությունները.
1. Ուսումնական հաստատությունն իր իրավասության շրջանակներում կազմակերպում ու իրականացնում է ընդունելության և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման, կազմակերպման և իրականացման, կադրերի ընտրության և տեղաբաշխման, գիտական, ֆինանսական, տնտեսական և այլ գործունեություն՝ օրենքներին, իրավական ակտերին և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
2. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է օրենքին, այլ իրավական ակտերի ու ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
3. Ուսումնական հաստատությունը կառավարվում է միանձնյա ղեկավարման և ինքնավարության սկզբունքների զուգորդմանը:
4. Ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը, ուսումնական հաստատության խորհուրդը, ընդհանուր ժողովը, գիտական խորհուրդը, մանկավարժական խորհուրդը, գործադիր մարմինը:
Ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները, դրանց ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
5. Ուսումնական հաստատությունը ղեկավարում է տնօրենը, ռեկտորը (պետը), որը նշանակվում (ընտրվում) և ազատվում է ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն:
Պետական ուսումնական հաստատության տնօրենը, ռեկտորը (պետը) չի կարող միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտա-մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
6. Ուսումնական հաստատության կառավարման բարձրագույն և գործադիր մարմինների միջև լիազորությունները սահմանազատվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
Բացի այդ, նույն օրենքի հոդված 28-ը սահմանում է բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատության սահմանները.
1. Բուհական պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով: Նրանք իրավունք ունեն մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքին:
2. Պրոֆեսորադասախոսական կազմը, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան,