ուսումնական հաստատություն,
7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը,
8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:
Գլուխ 5.3. Կրթական իրավահարաբերությունների օբյեկտը և դրա հիմնական տեսակները
5.3.1. Կրթական իրավահարաբերությունների օբյեկտի հասկացությունը
Իրավահարաբերության օբյեկտի մասին հարցը իրավաբանական գրականության մեջ քննարկվում է ոչ միանշանակ: Բավականին լայն տարածում ուներ և ունի այն տեսակետը, որի համաձայն օբյեկտը բազմազան գույքային և ոչ գույքային բարիքների ամբողջություն է, որը գտնվում է իրավահարաբերության մասնակիցների շահերի ոլորտում (Դ.Ֆ.Շերշևիչ, Ե.Ն.Տրուբեցկոյ, Ն.Մ.Կորկունով, Ս.Ս.Ալեքսեև):
Նման մոտեցման դեպքում իրավահարաբերության օբյեկտը հայտնվում է իրավահարաբերության իրավաբանական բովանդակության սահմաններից դուրս, այսինքն՝ սուբյեկտիվ իրավունքից և պարտականություններից դուրս: Խոսքը մեզշրջապատող աշխարհի այն երևույթների մասին է, որոնց ուղղված են սուբյեկտիվ իրավունքներն ու պարտականությունները:
Իրավագետների մեջ իրավահարաբերության օբյեկտի միասնական հասկացություն գոյություն չունի: Հեղինակներից մի մասի կարծիքով իրավահարաբերության օբյեկտն իրենից ներկայացնում է գործողություններ, որոնք պարտավորված կողմը պետք է իրականացնի իրավազոր կողմի օգտին: Այս դիրքորոշման հիմնավորման համար հաճախ բերվում է երկու փաստարկ.
1. իրավահարաբերության իրավազոր կողմն ունի կարգավորելու և վերջնական արդյունքում պարտավորված կողմի վրա ներգործելու նաև իր պարտականությունների կատարմանը դրդելու իրավունք,
2. պետական, վարչական, քրեական, քրեա-դատավարական իրավունքի շատ իրավահարաբերություններ չունեն նյութական օբյեկտ: Վերջինս կարող է ներկայացվի վարքի, կոնկրետ գործողությունների տեսքով (Լ.Ի.Սպիրիդոնով 79, էջ՝ 195-197):
Այլ իրավագետներ գտնում են, որ իրավահարաբերության օբյեկտ են ձևավորում նյութական և հոգևոր բարիքները, որոնք նպաստում են բազմաբնույթ անձնական և հասարակական հետաքրքրությունների և պահանջների բավարարմանը (իրեր, առարկաներ, արժեքներ, ոչ նյութական անձնական բարիքներ, գրական, գիտական ստեղծագործության, գեղանկարչության, կինեմատոգրաֆիայի և այլ հոգևոր ստեղծագործություններ):
Իրավունքի սուբյեկտները, որոնք նյութական և հոգևոր բարիքների հետ կապված մտնում են իրավահարաբերության մեջ, հանդիսանում են իրավահարաբերության օբյեկտներ: Օբյեկտը իրավահարաբերության անհրաժեշտ բաղկացուցիչ է, որը հակազդում է սուբյեկտին և ստիպում գործել ավելի ակտիվորեն, մտնել կոնկրետ իրավահարաբերությունների մեջ այլ անձանց հետ:
Հարկավոր է հաշվի առնել, որ նյութական կամ հոգևոր բարիքը, որպես իրավահարաբերության օբյեկտ, ձեռք է բերում նոր հատկանիշ՝ քաղաքացիների կամ այլ անձանց օրինական հետաքրքրությունը, օրինակ՝ կրթություն ստանալը բավարարելու հատկություն:
Իրավահարաբերություններից դուրս այսպիսի հատկությունը կորցնում է իր նշանակությունը: Օրենսդիր մարմինը կարող է ստեղծել իրավական հարաբերություններ, որոնց օբյեկտը այդ հարաբերությունների սուբյեկտների համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում կամ պարտադրել բարիքներ, որոնք սուբյեկտի համար կենսական անհրաժեշտություն չեն: Սակայն նման նորմերը անխուսափելիորեն դատապարտված են չգործելու, ինչի մասին վկայում են, օրինակ,