Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այն անհրաժեշտ չափանիշները, որին նա պետք է համապատասխանի որպես իրավահարաբերությունների որևէ կողմի պարտականությունների պատշաճ կատարման արդյունք: Այսպիսի իրավական կարգավիճակ ունի նաև կրթական հարաբերությունների օբյեկտը:

Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից կրթությունը: Գիտելիքների, կարողությունների և հմտությունների ինչպիսի՞ ամբողջություն պետք է ստանա դպրոցի շրջանավարտը կամ ուսանողը ընդհանուր և մասնագիտական կրթության այս կամ այն մակարդակում: Սրա մասին որոշում կայացնողը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի մասնագետներն են և վերջապես ինքը՝ հասարակությունը:

Բանավեճն այն մասին է, թե ու՞մ պետք է պատրաստի հանրակրթությունը կամ բարձրագույն դպրոցը, մասնագետ-պրոֆեսիոնալների՞, թե՞ մասնագետ-մտավորականների, ովքեր օժտված կլինեն բարձր կամային որակներով և պատրաստ պատասխանատվություն կրելու իրենց ընտանիքի, հայրենիքի, հասարակության և ազգի առջև:

Օբյեկտը՝ որպես գիտելիքների, կարողությունների, հմտությունների և հոգևոր արժեքների կրող, ում հասարակությունը և պետությունը անհրաժեշտ կհամարի սովորողների հետ հաղորդակցվելու, բնորոշ է միայն կրթական հարաբերություններին, և դրանք տարբերվում են քաղաքացիական, վարչական, աշխատանքային և այլ հարաբերություններից:

Քաղաքացիական հարաբերությունները, լինելով գույքային հարաբերություններ և նրա հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերությունների հետ ունեն իրենց բնույթին համապատասխան օբյեկտ: Դրանցից են՝ դրամը և արժեթղթերը, աշխատանքը և ծառայությունները, մտավոր գործունեության արդյունքը /գրականության, գիտական, մշակութային արտադրություն/, ինչպես նաև ոչ նյութական բարիքները, ինչպիսիք են՝ կյանքը, առողջությունը, անձի արժանապատվությունը, համբավը, անձնական կամ ընտանեկան գաղտնիքը և այլն: Գույքային հարաբերությունները կարող են նաև կարգավորվել վարչական, ֆինանսական և իրավունքի այլ ճյուղերի նորմերով:

Գույքը, տեղեկատվությունը և այլ նյութական բարիքները մտցված են կրթական գործընթացի մեջ, քանի որ կրթությունը չի կարող իրականացվել առանց անհրաժեշտ նյութական բազայի շենք, շինություններ, տեխնիկա, գրադարան, լսարան, հանրակացարան, ժամանակակից էլեկտրոնային կապի միջոցներ և սարքավորումներ, անհրաժեշտ դրամական միջոցներ, որոնք անհրաժեշտ են ուսումնական գործընթացի կազմակերպման, դասավանդողներին վարձատրելու կենցաղային ծախսերի, ուսանողների կրթաթոշակի տրամադրման և այլնի համար: Սակայն ուսումնական հաստատության բոլոր հարաբերությունները կապված են գույքի օգտագործման հետ և ղեկավարվում են քաղաքացիական, վարչական կամ ֆինանսական իրավունքի նորմերով և չեն հանդիսանում կրթական:

Կրթական հարաբերությունների օբյեկտը հոգևոր բարօրությունն է: Բայց հոգևոր բարօրությունը, ինչպես հայտնի է, կարող է լինել քաղաքացիական և այլ հարաբերությունների օբյեկտ ևս: Ինչու՞մն է կայանում քաղաքացիական և այլ իրավահարաբերությունների մեջ հոգևոր բարօրությունը օբյեկտի սկզբունքային տարբերությունը կրթական հարաբերությունների օբյեկտից:

Այդպիսի տարբերությունները երկուսն են՝

Առաջին հերթին՝ ի տարբերություն մտավոր սեփականության օբյեկտի, որն իրենից ներկայացնում է հոգևոր բարիք, այն ամրագրված է նյութականի կրողների վրա և հասու է մարդկանց լայն շրջանակի: Կրթական հարաբերությունների օբյեկտը գիտելիքների, կարողությունների և հմտությունների տեսքով հանդիսանում է անհատի ներքին, մտավոր, հոգևոր հատկանիշները Դրանք անձի հատկանիշներն են, սակայն առաջանում են ոչ թե ծննդյան պահից, այլ առկա հասարակության մշակութի յուրացման երկարատև գործունեության արդյունքից:

Երկրորդ հերթին՝ կրթական հարաբերությունները գոյություն ունեն և կապված են ոչ թե կրթության արդյունքների օգտագործման, այլ դրանց ստացման հետ: Սոցիալականացման գործընթացում մշակութային նվաճումների յուրացման և համապատասխան մասնագիտության ձեռքբերման շնորհիվ անձը ներառվում է հատուկ կրթական հարաբերությունների