հնարավոր և պարտադիր վարքի սահմանը, ինչը կարող է հանդես գալ որպես պատասխանատվության ենթարկելու համար իրավական հիմք այնտեղ, որտեղ պարտավորված սուբյեկտը չի կատարում իր պարտականությունները:
Իրավահարաբերության այս բովանդակությունը ըմբռնվում է որպես ձևական, իրավաբանական իրավահարաբերություն:
Նման բովանդակություն ունեցող իրավահարաբերությունը զուտ իրավական երևույթ է, որն աբստրակտ իրավունքները և պարտականությունները փոխանցում է առանձինի և եզակիի մակարդակի: Իրավահարաբերությունն իրենից ներկայացնում է իրական գործողության հնարավորություն, բայց ո՛չ գործողություն: Վերջինը ձևավորում է այլ, այսպես կոչված իրավահարաբերության նյութական բովանդակությունը:
Իրավահարաբերության նյութական բովանդակությունը փաստական հարաբերություն է, որը սևավորվում է իրավազոր անձի թույլատրելի և պարտավորված անձի պատշաճ վարքից: Այլ կերպ ասած, այդ հենց առարկայա-գործնական գործունեությունն է նյութական և հոգևոր բարիքների ստեղծման գործընթաց, քանի որ իրավազոր անձի հետաքրքրությունները բավարարելիս պարտավորված կողմը չի տիրապետում սափորից դուրս եկած Ջինի ընդունակություններին, որպեսզի ոչնչից ստեղծի ամեն ինչ, այլ պիտի ստեղծի իրավահարաբերությամբ պահանջվող օբյեկտը կամ հանձնարարի նրա կատարումն այլ անձանց: Բոլոր դեպքերում պարտականությունների կատարումը անհնար է առանց գործողության:
Այն մասին կարծիքը, որ փաստացի գործողությունները իրավահարաբերության մյուս բաղադրիչների հետ միասին հանդիսանում է իրավահարաբերության անհրաժեշտ տարր, վիճարկելի է: Իհարկե, հասարակության արտադրողական գործունեությունը կարելի է դիտարկել որպես իրավահարաբերության արդյունք, այսինքն՝ գնալ իրավունքից՝ դեպի կյանք: Սակայն նման մոտեցումը հավասարազոր կլիներ իրավական գիտության և փորձից մերժված ու շրջանառվող այն կարծիքին, որի համաձայն «իրավաբանական ձևն ամեն ինչն է, իսկ տնտեսական բովանդակությունը՝ ոչինչ»: Իրականում նյութական բարիքների արտադրությունը որոշում է հասարակության դիմագիծը, ինչպես նաև նրա ներսում գործող իրավունքը: Փաստացի գործողությունները գտնվում են իրավունքի սահմաններից դուրս, որոնք իրենցից ներկայացնում են մարդկանց, հասարակության առարկայա-գործնական գործունեություն, որը շատ ավելի բարդ ու տարաբնույթ է, քան իրավահարաբերությամբ ամրապնդված սուբյեկտիվ իրավունքները և իրավաբանական պարտականությունները:
Իրավահարաբերությունները մեկուսացնում են համագործակցող սուբյեկտների հետաքրքրությունների հասկացությունները, բայց չեն վերացնում բոլոր հասկացությունները, որոնք բնութագրում են իրական կյանքը՝ նյութական և հոգևոր բարիքների արտադրությունը և հաճախ արտադրողական գործունեության համար ստեղծում են անհաղթահարելի դժվարություններ: Դրանց են վերաբերում տնտեսության ճգնաժամային իրավիճակը, անհրաժեշտ արդի սարքավորումների, որակյալ մասնագետների պակասը և այլն: Կոնկրետ իրավահարաբերության համար նման հանգամանքները նշանակություն չունեն:
Պայմանագրով, կամ մեկ ուրիշ համաձայնագրով, իր պարտականությունները չկատարողը ճանաչվում է օրինախախտ: Իսկ ինչ վերաբերում է փաստացի գործողությունների ոլորտին, ապա արդյունավետ գործող ուսումնական հաստատությունը /կազմակերպությունը/ իրենից ներկայացնում է պետության և հասարակության հիմնական խնդիր, որը չի կարող լուծվել միայն իրավունքի օգնությամբ: Նյութական և հոգևոր բարիքների արտադրության անմիջական գործընթացը զարգանում է իր օրենքներով և սահմանված կանոններով: Մարդկանց առարկայա-ստեղծագործական գործունեությունը իրենից ներկայացնում է մարդու և բնության համագործակցության գործընթաց, որտեղ հաջողությունը երաշխավորվում է օբյեկտիվ օրինաչափությունների իմացությամբ և առաջին հերթին՝ օրինակ կրթական պլանով նախատեսված ծրագրային ծավալների նորմերի, կրթական չափորոշիչների պահպանմամբ և այլն:
Նույն կերպ է ընթանում նաև հոգևոր բարիքների արարման գործընթացը: Դրանց ստեղծումն