Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. կրթական իրավունքը որպես իրավունքի առանձին առարկա և գիտություն հայաստանյան իրավական համակարգից զատելը,

4. գործող օրենսդրության խոցելի կողմերի և գալիք անելիքներին անդրադառնալը,

5. «ՀՀ կրթության մասին» օրենսգրքի ստեղծումը։

Եսայանի այս աշխատանքն ունի գիտագործնական մեծ արժեք։ Ի վերջո, անըմբռնելի է, թե որտեղ է սկսվում գիտական խորը հետազոտություններ ու վերլուծություններ կատարելու անվիճելի ունակություններ հանդես բերած Ա. Եսայան իրավագետը ու որտեղ ավարտվում Եսայան մանկավարժը և ինչպես է կարողացել դրանցով շաղախված գաղափարները այս աշխատանքում ճշգրտորեն ներդաշնակել ու բերել քով-քովի։ Փաստորեն, հեղինակը կաղապարված չի մնացել սոսկ կրթական իրավունքի ոլորտով։ Նրա դասագրքում իրավագիտությունից զատ առկա է և՛ քաղաքագիություն, և՛ սոցիոլոգիա, և՛ հոգեբանություն ու ճշմարիտ գործնականով ստուգաբանված խոսք։

Հնարավոր չէ այս գրախոսականում մանրամասն անդրադառնալ Ա. Եսայանի բոլոր տեսակետներին, հայեցակարգային մոտեցումներին, որոնք անհրաժեշտ են ճշգրիտ լուծումներ տալու համար։ Դրանց վերաբերյալ մնացած եգրակահանգումները և կարծիքները թողնում ենք ընթերցողներին։ Կարծում ենք, կատարված աշխատանքի հետ ծանոթանալով շատ հնարավոր է, որ ընթերցողը ձերբազատվի որոշ հնաոճ կարծրատիպերից, քանի որ այն ստիպում է մարդուն ստուգաբանելու մինչ այդ ունեցած իր իրավական պատկերացումներն ու գիտելիքները և դրանց հիմնավորվածությունը։

Աշխատանքում բազմաթիվ հղումներ են կատարվել այլ դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, կրթական իրավունքի հիմնախնդիրներին նվիրված գիտական մենագրությունների, հոդվածների վրա։

Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ սա մայրենիով կրթական իրավունքի առաջին և միակ ուսումնական ձեռնարկն է, որը լրացնում է այս ոլորտի ուսումնական գրականության պակասը։

Ա. Եսայանի ձեռնարկը մեծապես կնպաստի բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների մեջ դեռևս ցավոք չմտած «Կրթական իրավունքի» ուսումնական առարկայի համալիր դասավանդմանը։ Թերևս, մանկավարժական բուհի ցանկացած մասնագիտության շրջանավարտների համար կրթության հայրենական համակարգի տարբեր տարրերի իրավական կարգավորման առավել էական առանձնահատկությունների և հիմքերի իմացությունը, գործող կրթական օրենսդրությունը հասկանալու և կիրառելու կարողությունը, միանգամայն անհրաժեշտ է։

Ա. Եսայանի ներկայացրած «Կրթական իրավունք» առարկայի ուսումնական ձեռնարկը պարունակում է առավել մասնագիտական և միաժամանակ գործնականորեն օգտակար գիտելիքներ՝ ժամանակակից կրթական համակարգի իրավական կարգավորման մասին։ Ավելին, պրոֆեսիոնալ մանկավարժն իր մասնագիտական գործունեության ընթացքում պարզապես պարտավոր է ունենալ ինչպես ընդհանուր իրավական, այնպես էլ կրթաիրավական բավական լուրջ պատրաստվածություն։ Բացի դրանից, մանկավարժի կրթաիրավական պատրաստվածության հանդեպ ուշադրության ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով ևս՝

- հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ հատկապես կրթության ոլորտում, իրավունքի դերի օբյեկտիվ բաձրացումն օրինաչափորեն ենթադրում է նաև կրթական հարաբերությունների բոլոր մասնակիցների կրթաիրավական գրագիտության և իրավական մշակույթի բարձրացում,

- կրթության ոլորտում արդիականանում են տարաբնույթ հիմնախնդիրներ՝ կապված կրթական հարաբերությունների մասնակիցների իրավունքների ապահովման և պաշտպանության հետ, և մասնավորապես, կրթական իրավունքների և ազատությունների սահմանափակման տարբեր հիմքերի, ձևերի ու միջոցների հետ։ Այդ հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ մանկավարժական բուհի շրջանավարտը պետք է հիմնովին տեղեկացված լինի, որպեսզի ի վիճակի լինի իրավաբանորեն պաշտպանել թե իրեն, թե իր սովորողներին ու սաներին։

- Մանկավարժի կրթաիրավական պատրաստվածությունը կարևորվում է նաև գործնականում