Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարաբերություններում նորմալ դասապրոցես վարել և իրացնել ուսումնական ծրագրերով նախատեսված քայլերը: Մի կողմից, դրանք հնարավոր են դարձնում ճիշտ վարքապահվածք դրսևորելու ուղիներ ցույց տալ սովորողներին, մյուս կողմից՝ ունենալով կանխարգելիչ նշանակություն, ուսանելի օրինակ են դառնում՝ զերծ մնալու կրթական հաստատության սովորողին ոչ հարիր կամ հակոտնյա մի շարք ոտնձգություններ կատարելուց:

Մեր կարծիքով, դաստիարակչական բնույթի պատասխանատվություն սահմանող նորմերը ևս պետք է սահմանվեն օրենսդրորեն, ներքին կարգապահական կանոններով: Այդպիսի խախտումներ կարող են համարվել՝

1. դիտողությունը,

2. կշտամբանքը,

3. լրացուցիչ ուսումնական հանձնարարություն տալը,

4. զգուշացումը,

5. տվյալ դասապրոցեսի ընթացքում դասարանից կամ լսարանից վտարելը,

6. մանկավարժական խորհուրդ կամ ֆակուլտետի խորհուրդ հրավիրելը,

7. ծնողին կրթական հաստատություն հրավիրելր,

8. նույն դասարանում կամ կուրսում թողնելը /կրթադաստիարակչական բնույթի խախտում/,

9. տվյալ ուսումնական հաստատությունից մեկ տարով հեռացնելը: Եթե թվարկված 1-ից 5-րդ կետերի տույժերը կարող են կիրառել մանկավարժը կամ դասախոսը, ապա 6-ից 9-ի կետերինը՝ ուսումնական հաստատության կոլեկտիվը, ադմինիստրացիան՝ ի դեմս մանկխորհի, ուսումնական հաստատության տնօրենի, դեկանի կամ ռեկտորի /ռեկտորատի/:

Հետևաբար, հնարավոր չէ այնպիսի տույժեր կիրառել, որոնք սահմանված են քաղաքացիական ծառայողների համար, իսկ ինչպես նշել ենք, ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվություն սահմանող տարատեսակ նորմերը չեն կարող ծածկել կրթական ոլորտի ամբողջ դաշտը:

Ուրեմն, կարող ենք վստահաբար պնդել, որ սովորողներն աշխատողներ չեն, հետևաբար, վարքապահվածքի նորմերի խախտման համար կիրառվող տույժերը կարող են և պետք է սահմանվեն միայն «Կրթության մասին» ՀՀ օրենքով կամ ստեղծվելիք «ՀՀ կրթության մասին օրենսգրքով» և ոչ թե կրթության տարբեր աստիճանների մասին ՀՀ օրենքներով:

Այսպիսով, անհրաժեշտ է՝

ա/ տարանջատել մանկավարժի կողմից դաստիարակչական միջոցների և ձևերի կիրառումը վարչական աշխատողների կամ բուհի ադմինիստրացիայի կողմից կիրառվող ձևերից:

բ/ արդարության հաստատման և հասցեական որոշումների կայացման նպատակով «Կրթության մասին» ՀՀ օրենքը լրացնել այնպիսի նորմերով, որ հատկապես մանկահասակներին և պատանիներին ուղղված նորմերը չառաջացնեն ծանր հետևանքներ:

Բացի այդ, դասապրոցեսի ղեկավարման իրավունքը տրված է մանկավարժներիս կամ դասախոսներին, սակայն դա չի կարող հիմք հանդիսանալ նրանց որպես վարչական կամ պետական ծառայող ճանաչելու համար: Ըստ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, այդպիսի պաշտոններ գործում են միայն պետական մարմիններում, իսկ կրթական հաստատություններում աշխատողների աշխատանքը չի դիտարկվում որպես պետական ծառայություն: Հայաստանում մանկավարժները, թեև իրականացնում են նոր սերնդի կրթելուն և դաստիարակությանն ուղղված պետական քաղաքականության իրացման գործառույթ, սակայն մնում են որպես միայն կրթական հաստատության ծառայողներ: Թեև օրենսդիրը, «Կրթություն» եզրույթի մեջ մտցնելով նաև «դաստիարակությունը»», նրա բովանդակությունն օրենսդրորեն չի սահմանել: Նախ դրա տակ պետք է հասկանալ՝

ա/ մտավոր դաստիարակությունը,

բ/ ֆիզիկական դաստիարակությունը,

գ/ հոգևոր դաստիարակությունը /նաև էկոլոգիականը, սեռականը և այլն/:

Ընդ որում, դաստիարակությունը պետք է ծառայի՝

ա/ անհատ քաղաքացու, անձի,

բ/ քաղաքի, համայնքի բնակչի,