շրջանակներից դուրս:
Պետք է օրենքով ամրագրել ուսանողին հեռացնելու դեպքում արդեն մուծված կրթավճարը հետ չվերադարձնելու հանգամանքը, ինչպես նաև, եթե սովորողն ուսումնական տարվա ընթացքում ինքնակամ լքում է ուսումնական հաստատությունը /չնայած այս մասին նշվում է բուհական որևէ ծրագրով սովորողների պայմանագրում, սակայն այն սեփականության հետ կապված խնդիր է և դրանից զրկեը պետք է կարգավորվի օրենքով/:
Այսպիսով, կրթական հարաբերությունների մասնակիցներից սովորող-մանկավարժ, դասախոս, սովորող-կրթական հաստատություն հարաբերությունները հիմնականում առանձնահատուկ են նրանով, որ ցանկացած կրթական մակարդակում ինքը պահպանում է իր իրավական կարգավիճակը և չի փոխադրվում որևէ այլ իրավունքի ճյուղերի սուբյեկտների իրավական կարգավիճակ, քանի որ չի կրկնում ո՛չ քաղաքացիական, ո՛չ վարչական, ո՛չ աշխատանքային կամ սոցիալական ապահովության իրավունքի սուբյեկտների իրավական կարգավիճակը:
Բուհը կարող է ուսանողին կրթական հաստատությունից դուրս թողնել՝ ներքին կարգապահական կանոնները խախտելու, ինչպես նաև ուսանողի հերթական քննությունների գնահատման բացասական արդյունքների համար:
Հաշվի առնելով քաղաքացիների կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը, ինչպես նաև վարքապահվածքի խախտումների դերը դասապրոցեսի նորմալ անցկացման գործընթացում, կրթության մասին օրենքը պետք է տա նաև հետևյալ հստակ ձևակերպումները.
1. հնարավոր չափով ամբողջական և հստակ պատասխաններ այն հարցերին, որոնք կապված են կրթության ոլորտում վարքապահվածքի /կարգապահական/ խախտումների համընդհանուր հասկացությունների ձևակերպման հետ,
2. օրենքով ամրագրել վարքապահվածքի իրավախախտումների և սանկցիաների բաղադրիչները, որոնք կրթական տարբեր աստիճանների օրենքներում կարգավորվում են ընդամենը կրթական հաստատությունների ներքին կանոնակարգով:
Այս քայլերով՝
ա/ հստակ սահմանված չափանիշները թույլ կտան մանկավարժին և ուսումնական հաստատության ադմինիստրացիային ճշգրտորեն ընտրել այն պատժամիջոցները, որոնք պետք է կիրառվեն իրավախախտ սովորողների հանդեպ,
բ/ կիրագործվի նպատակաուղղված, օրինական պայքար՝ կրթական ոլորտում վարքապահվածքի, կարգուկանոնի հաստատման համար,
գ/ կստեղծվի միասնական դաստիարակչական իրավական դաշտ, որի հայեցողական մոտեցումները շփոթ են առաջացնում,
դ/ մյուս կողմից, սովորողները կունենան օրենքով սահմանված հուսալի պաշտպանություն, զերծ կմնան անհիմն և անօրինական պատժամիջոցներ «վաստակելուց»:
Կրթության տարբեր աստիճանների մասին ՀՀ օրենքներում սահմանված են կարգապահական խախտումների միայն առանձին տեսակներ: Մեր կարծիքով, դրանք պետք է սահմանվեն «Կրթության մասին» օրենքում և հստակ նշվեն կարգապահական խախտումների բոլոր տեսակները, որոնք պատճառ են հանդիսանում սովորողների կրթական հարաբերությունների դադարեցման համար: Դրանք են.
1. Հակաիրավական գործողությունները,
2. կրթական հաստատության կողմից սահմանված կարգի կոպիտ խախտումները,
3. տարվա մեջ երկու անգամ կրթական հաստատության սահմանված կարգի կոպիտ խախ տումները,
4. որպես դաստիարակման մեթոդ կրթական հաստատության աշխատողի կողմից սովորողի նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելը,
5. Սովորողի՝ մեկ այլ սովորողի կամ մանկավարժի նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելը,
6. մանկավարժի, դասախոսի աշխատանքի, կամ սովորողի ոչ սթափ, ալկոհոլի, թմրանյութների, հոգեմետ դեղերի ազդեցության տակ դասի ներկայանալը: