Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԺԻՆ-1. ԿՐԹԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻԱՆԱԽՆԴԻՐԸ

Կրթությունն այն է, ինչ մնում է քո մեջ, երբ դա մոռանում ես, ինչ սովորել ես։
Բ. Ֆ. Սկիններ


“extremis malis, extrema remedia”

(Լուրջ հիվանդությունների դեպքում,

անհրաժեշտ են ուժեղ միջոցներ)


Լատինական ասացվածք


Գլուխ– 1.1. Հայաստանի Հանրապետության կրթական ուսմունքը որպես ՀՀ սոցիալական ուսմունքի բաղադրամաս

1.1.1. Հայաստանի սոցիալական ուսմունքի հայեցակարգային մոտեցումները

Ուսմունք /լատիներեն` doctrina, անգլերեն՝ doctrine, գերմաներեն՝ Doktrin./ նշանակում է համակարգված, ամբողջական հայեցակարգ, սկզբունքների ամբողջականություն, որը քաղաքականությունների և ծրագրային գործողությունների հիմքն է։

Սեփական երկրի սոցիալական ուսմունք ունենալու անհրաժեշտության, հայեցակարգային մոտեցումների նախագծի մշակման գաղափարը Հայաստանում միայն վերջին մի քանի տարիներին է այդ հիմնահարցը դարձել առավել արդյունավետ քննարկումների առարկա՝ կապված ազգային անվտանգության ռազմավարության ստեղծման նախաձեռնության հետ /այն հաստատվել է ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի 2007 թ. հունվարի 26- ի նիստում և հաստատվել ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 17-ի հրամանագրով/։

Ցավով պետք է նշել, որ Հայաստանում քաղաքական այրերից քչերն են սոցիալական ուսմունքը դիտարկում որպես ազգային անվտանգության հիմնահարց։ 21-րդ դար թևակոխած Հայաստանի համար սոցիալական ուսմունքի առկայությունը հատկապես կարևոր է կայուն զարգացման համատեքստում, քանի որ ճշգրտվում են հասարակության տնտեսական ձեռքբերումներին համարժեք հասարակության պահանջատիրության չափաբաժինները, ընտրվում է սոցիալական պետության մոդելը։

Նրանում պետք է արտացոլվեն մեր ժողովրդի մեջ հազարամյակներով ձևավորված, գոյությամբ ստուգաբանված և իրենց կենսունակությունը պահպանած ինչպես մնայուն ու առաջադիմական գաղափարներն ու ավանդույթները, որոնք ամուր են պահում ներընտանեկան ու արտաընտանեկան միկրոմիջավայրային կապերը, այնպես էլ եվրոպական ժամանակակից մարդու, քաղաքացու սոցիալական հիմնարար երաշխիքները, դրանց իրագործմանը նպաստող սոցիալական համախմբվածության մի շարք դրույթները։ Իհարկե, մենք գտնում ենք նաև, որ ՀՀ սոցիալական ուսմունքի հայեցակարգի առանձին դրույթներ /կրթություն, գիտություն, առողջապահություն, մշակույթ/ դեռևս լրացման ու առանձին ուսումնասիրության և շարադրման կարիք ունեն, հետևաբար անհրաժեշտ է ներգրավել նաև գիտական մասնագիտացված շրջանակների ներկայացուցիչներին, հասարակության մտավոր սերուցքը, անգամ հետազոտման հմտություններ ունեցող ուսանողությանը։

Սոցիալական ուսմունքի դրույթների արմատավորումը կկանխելարգի նաև մեզանում արմատավորվող հոռի և հակոտնյա բարքերը, ինչը կօգնի հայ հասարակությանը զերծ պահել սոցիալական