Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունները: Այդ առանձնահատկությունների սահմանումը վերաբերում է, առաջին հերթին, այն մարմնին, որն իրավասու է հարց բարձրացնել ղեկավարին կարգապահական հետաքննության սկսելու կարգապահական զանցանքի կամ հասցված նյութական վնասի և կատարածին համարժեք տույժերի կիրառման մասին:

Նշված ինստիտուտը պետք է պարունակի նորմեր՝ նյութական վնասի ծավալի որոշման հարցերի, ինչպես նաև այդ պատասխանատվությունից ազատելու մասին: Մասնավորապես, անհրաժեշտ է նախատեսել, որ ուսումնական հաստատության աշխատողների, սովորողների նկատմամբ սահմանափակ նյութական պատասխանատվություն կարելի է կիրառել միայն անզգույշ կերպով մեղքի առկայության դեպքում: Մտածված, դիտավորյալ կատարված արարքները ձևավորում են հանցագործության հանցակազմ կամ վարչական զանցակազմ: Կրթական հաստատության ղեկավարի հանձնարարականով կարող է լրիվ վերականգնվել կամ մասնակի փոխհատուցվել ուսումնական հաստատությանը հասցված նյութական վնասը՝ այն ծավալով, որը չի գերազանցի աշխատողի ամսական միջին աշխատավարձի կեսը, ինչպես նաև ուսանողների սահմանափակ նյութական պատասխանատվության չափը իր կրթաթոշակից, կամ սեփական գրպանից:


Եզրակացություն

Այսպիսով՝ Կրթական իրավահարաբերությունները դասակարգվում են 2 խմբի՝

1. բուն կամ հիմնական կրթական հարաբերություններ,

2. կրթական ոլորտի այլ (ածանցյալ) իրավահարաբերություններ:

ա/ Բուն կրթական իրավահարաբերություններն առաջանում են կրթական պայմանագրի հիման վրա: Բուն կրթական իրավահարաբերությունները հիմնական են, որի բացակայության դեպքում կրթական ոլորտի մյուս հարաբերությունները դադարում են գոյություն ունենալ: Օրինակ՝ քննությանը մասնակցելու իրավունքը, ուսումնական հաստատության ներքին կանոնակարգով սահմանված կարգապահությունը պահպանելու պարտականությունը և այլն համարվում են հիմնական հարաբերություններ:

բ/ Կրթական ոլորտի այլ հարաբերությունները /ածանցյալ/ լինում են՝

1. բուն կրթական իրավահարաբերություններին նախորդող,

2. բուն կրթական իրավահարաբերություններին ուղեկցող,

3. բուն կրթական իրավահարաբերություններից բխող:

1-ի օրինակ է տվյալ ուսումնական հաստատություն ընդունվելու համար գրավոր դիմելը:

2-ի օրինակ է ուսումնական իրավահարաբերությունների պահպանման և վերահսկողություն իրականացնելու գործընթացը: Այս ընթացքում իրականացվում է՝

ա/ պետական հսկողություն և վերահսկողություն,

բ/ ոչ պետական վերահսկողություն:

Առաջին՝ «ա» կետն իրականացնում են պետական մարմինները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական պետական տեսչությունը, կոլեկտիվը:

Երկրորդ՝ «բ» կետի համար՝ կրթական հաստատության արհմիությունը, կանանց և երեխաների հասարակական կազմակերպությունները, հիմնադիրը: /այս մասին տես՝ 13-րդ բաժնում

3-րդի օրինակ՝ կրթության տարբեր աստիճանների մասին ՀՀ օրենքներով սահմանված է, որ այն սովորողը, ով հաջողությամբ հանձնել է պետական քննությունները, նրան տրվում է տվյալ հաստատությունն ավարտելու մասին համապատասխան փաստաթուղթ՝ դիպլոմ կամ ատեստատ: Այս մասին ավելի մանրամասն կխոսենք կրթական հաստատությունների ծագման, փոփոխման և դադարեցման ենթագլխում:

Կրթական իրավահարաբերությունները ծագում, փոփոխվում և դադարում են իրավաբանական փաստերի հիման վրա: Որպես կանոն, ծագումը տեղի է ունենում գործողության հիման վրա, օրինակ՝ ուսումնական հաստատություն ընդունվելու մասին դիմում տալը, ուսումնական հաստատությունը