Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխելը՝ գործողություն և դեպք է, դադարումը՝ դեպք և գործողություն է, օրինակ՝ մանկավարժի կամ սովորողի մահը:

Անհրաժեշտ է նշել, որ ուսումնական հաստատությանը, մանկավարժներին և սովորողներին ճանաչելով կրթական հարաբերության հիմնական մասնակիցներ, կրթական հարաբերություններին մասնակցում են նաև այլ անձինք, այդ թվում՝ սովորողների ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև մանկավարժների և սովորողների կոլեկտիվները:


Գլուխ 5.7. Կրթական իրավահարաբերությունների ծագման, փոփոխման և դադարեցման հիմքերը

Ինչպես իրավունքի ցանկացած ճյուղի, այնպես էլ կրթական իրավունքի նորմերով կարգավորվող հասարակական հարաբերությունները հարահոս են: Իրենց բնույթով և հասարակական հարաբերությունների փոփոխություններով պայմանավորված նրանք մշտնջենական չեն:

Կրթական իրավունքի նշանակալի մասը կազմում են այն նորմերը, որոնք հասարակական կյանքի տարբեր իրավիճակներից (իրավաբանական փաստերից) ելնելով ծագում, փոփոխվում կամ դադարեցվում են՝ ապահովելով համակարգի կենսագործունեությունը: Այս նորմերի օգնությամբ օրենսդիրը փորձում է լուծել հետևյալ հարցերը.

1) կրթական համակարգում ամրագրել այնպիսի գործողություններ և իրադարձություններ, որոնք իսկապես հնարավորություն ունեն առաջացնել կրթական հարաբերություններ, դրանք հարաշարժ և հետևողականորեն զարգացնել, կամ վավերացնել այդ հարաբերությունների ավարտը,

2) որոշել ամրագրման, իրավաբանական փաստերի արձանագրման այնպիսի ձևեր, որոնք միշտ լինեն ակնհայտ, ճիշտ և հեշտ ստուգելի,

3) ապահովել իրավաբանական փաստերի գնահատման հնարավոր առավելագույն օբյեկտիվություն,

4) վերանայել արդյունավետ ընթացակարգեր, որոնք վերաբերում են իրավաբանական փաստերի իսկությանը կամ կրթական հարաբերությունների վրա նրանց ինտենսիվ ազդեցությանը:

Բնութագրական է այն, որ կրթական հարաբերությունների համակարգի իրավաբանական փաստերի ծագումն ու հարաշարժն ամրագրվում են միայն կրթական օրենսդրության աղբյուրներով առանց որևէ այլ՝ քաղաքացիական, վարչական կամ այլ ճյուղային օրենքների կամ իրավական ակտերի մասնակցության:

«Կրթության մասին» օրենքը սահմանում է կյանքի հանգամանքների համակարգեր, որոնք հանդես են գալիս որպես հիմնական իրավաբանական փաստեր՝ կրթական հարաբերությունների ծագման, փոփոխման կամ դադարեցման համար: Իրավաբանական փաստերի ամրագրումը, նրանց գնահատման ընթացակարգը, ինչպես նաև կրթական հարաբերությունների մասնակիցների վեճերի լուծման կարգը՝ կապված համապատասխան հանգամանքների առկայությունից կամ բացակայությունից, որպես կանոն, ամրագրվում են այլ նորմատիվ իրավական /ենթաօրենսդրական/ ակտերով:

Կրթական հարաբերությունների ազդեցությունների արդյունքներից կախված, իրավաբանական փաստերը կարելի է բաժանել երեք տեսակի.

ա/ կրթական հարաբերությունների ծագմանը նպաստող փաստեր,

բ/ դրանց փոփոխմանը նպաստող փաստեր,

գ/ կրթական հարաբերությունների դադարեցմանը նպաստող փաստեր:

Օրենսդրությունն ամրագրում է երկու փաստակազմ, որոնք անհրաժեշտ են կրթական հարաբերությունների մեջ մտնելու համար.

կրթական հարաբերությունների ծագում՝

ա/ երբ կրթություն ստանալը կատարվում է պետական կամ տեղական ինքնակառավարական բյուջեների միջոցներից,

բ/ երբ սովորելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ապահովվում են սովորողի