Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաշվին:

Կրթական հարաբերություններր ծագման համար անհրաժեշտ այն փաստակազմը, որը ֆինանսավորվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցներով, իր մեջ ներառում է ընդհանուր և մասնակի հանգամանքներ: Դրա համար էլ հիմնական ընդհանուր կրթությունը /հանրակրթությունը/ համընդհանուր է և հանրամատչելի:

Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ է երկու իրավաբանական փաստ.

1. օրենքով սահմանված անհրաժեշտ տարիքի հասնելը /6 տարեկան/,

2. տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու մասին գրավոր դիմումով ցանկության հայտնելը:

Տվյալ ուսումնական հաստատությանը մոտ բնակվելը ոչ պարտադիր պայման է:

Միջնակարգ (լիարժեք, ավագ դպրոց) ընդհանուր կրթության և նախնական մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ են՝

1. ստացած հիմնական, ընդհանուր կրթության մասին փաստաթուղթ /ատեստատ/ և դիմում, ինչպես նաև չափորոշիչներով սահմանված առարկաները հաջողությամբ հանձնած քննական հանձնաժողովների որոշումները, գնահատման և ատեստավորման կենտրոնի տվյալները:

Բուհ դիմորդներից /նաև դպրոցական ուսումնական հաստատություն ընդունվողներից/ չի պահանջվում առողջության մասին սահմանված ձևի փաստաթուղթ: Ի դեպ, հնարավոր է, որ դպրոցականը կա՛մ լինի վարակակիր, կա՛մ ունենա տարբեր առողջական խնդիրներ, որոնք հակացուցված են սովորական ուսումնական հաստատությունում սովորելու համար կամ, հատկապես, որոշ բուհական մասնագիտությունների դեպքում, վատթարացնի երեխայի առողջական վիճակը, ինչը կարող է խոչընդոտել կրթության հետագա ընթացքը:

Օրենսդիրն այս հարաբերությունները չի կարգավորել՝ հավանաբար նկատի ունենալով կրթության իրավունքի իրացման սկզբունքի առաջնահերթությունը: Սակայն վարակակիր լինելը /օրինակ՝ բաց տուբերկուլոզ/ չի կարող չխոչընդոտել այդ իրավունքի իրացմանը:շ

Ինչ վերաբերում է ուսանողներին, եթե անգամ բուհ ընդունվելուց հետո ուսանողական պոլիկլինիկաները պարզեն հիշատակված առողջական խնդիրները, ոչ միայն ժամանակավրեպ կլինի, այլև կազդի դա նրա հոգեվիճակի վրա, որովհետև ուսումնառությունը կընդհատվի, իսկ շարունակելով ուսումը՝ էլ ավելի կվատթարացնի սեփական առողջական վիճակը:

Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ այն հիվանդանոցներում, ուր սովորողները ստանում են շուրջօրյա բուժօգնություն, չի ստեղծված գործուն համակարգ, որով հնարավոր դարձվի մանկավարժների կողմից իրացնելու երեխայի կրթություն ստանալու իրավունքը:

ՀՀ օրենսդրությունն ուսումնական հաստատություն ընդունվելու համար հաշվի չի առնում նաև ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը:

Վերոնշյալ իրավաբանական փաստերը, որոնք անհրաժեշտ են կրթական հարաբերությունների ձևավորման համար, կոչվում են ընդհանուր: Սրա հետ համատեղ առանձին կատեգորիաների քաղաքացիների համար կարող են հաստատվել լրացուցիչ կենսական իրողություններ, փաստեր: Օրինակ, հատուկ կրթական հաստատություն ընդունվում են այն անձինք, ովքեր ունեն զարգացման շեղումներ: Կրթական հարաբերությունների ձևավորման համար որպես լրացուցիչ՝ ֆակուլտատիվ, հիմք կարող է հանդիսանալ ոսումնական հաստատության կառավարչական մարմնի սովորողի վերականգնման մասին որոշումը: Մասնավորապես, այդպիսի որոշում կարող է ընդունվել այն ուսանողի համար, ով համալսարանից հեռացվելուց հետո գրավոր դիմել է վերականգնվելու տվյալ ուսումնական հաստատությունում: Սակայն նա այդ մասին դիմում կարող է ներկայացնել համալսարանը լքելուց /կամ հեռացվելուց հետո/ մինչև 10 տարվա ընթացքում: Մեր կարծիքով, այս սահմանափակումը հակասում է մարդու կրթության սահմանադրական իրավունքին: Եթե օրենսդիրը նկատի է ունեցել, որ այդ ժամանակահատվածը բաց թողնելուց հետո նախկին սովորողը հնարավոր է մոռացած լինի իր անցածը, կարող էր գիտելիքների ստուգման ինչ-որ եղանակ մտածել, ոչ թե արգելել:

Մասնավորապես՝ այդպիսի որոշում կարող է ընդունվել այն ուսանողի համար, ով համալսարանից հեռացվել է, կամ իր ցանկությամբ կամ այլ պատճառներով լքել է բուհը, 10 տարվա ընթացքում