Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կարող է վերականգնվել:

Կամ, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ի համաձայն, հիմնական ընդհանուր կամ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստացած՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետական միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական դասընթացներ ընդունվում և սովորում են անվճար: Որպեսզի այս արտոնությունից սովորողն օգտվի, պետք է ներկայացնի առանց ծնողական խնամքի մնալու մասին փաստաթուղթ, օրինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարմիններից կերակրողին կորցնելու կապակցությամբ իրեն կենսաթոշակ նշանակելու մասին:

Մասնավոր ուսումնական հաստատության հետ կրթաիրավական հարաբերությունների մեջ մտնելու համար կամ էլ պետական բուհում վճարովի հիմունքներով սովորելու դեպքում պահանջվում է այլ փաստերի թվաքանակ՝

1. համապատասխան մակարդակի կրթության մասին փաստաթղթի առկայություն,

2. ընդունելության քննությունների հաջող հանձնում,

3. կրթական պայմանագիր,

4. կրթավճարի լրիվ կամ մասնակի վճարում:

Այստեղ հատուկ նշանակություն ունի կրթական պայմանագիրը, որով սահմանվում են ուսանողի և համալսարանի փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև տրամադրվող կրթության մակարդակը, ժամկետը և կրթավճարի չափը: Այդպիսի պայմանագրեր են կնքվում նաև նախադպրոցական կրթական հաստատության և երեխայի ծնողի միջև:

Մի շարք հեղինակների՝ Վ.Ի. Շկատուլլայի /88, էջ՝ 103/, Ե. Դ. Վոլոխովայի /89, էջ՝ 120/ կարծիքով, պայմանագրերի գործառնության ոլորտը պետք է ընդլայնվի և պետք է տարածվի բոլոր կրթական հարաբերությունների ամրակայման համար: Պայմանագիրը երկու կամ ավելի անձանց կոնկրետ իրավահարաբերության մեջ մտնելու համաձայնություն է: Այս իրավահարաբերության բովանդակությունը կազմում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, որոնք, իհարկե, չպետք է հակասեն օրենքին: Իրավական կարգավորման մեխանիզմում պայմանագիրը կատարում է երկու գործառույթ՝

1. կոնկրետացնում է կողմերի օրինական իրավունքներն ու պարտականությունները,

2. տալիս է նրանց ընդհանուր պարտադիր նշանակություն: Պարտականությունների չկատարումը իրավախախտման տարատեսակ է, որը ենթադրում է պետական հարկադրանքի միջոցների գործադրում: Իհարկե, պայմանագրերը մեծ նշանակություն ունեն ծնողների և ուսումնական հաստատության միջև իրավահարաբերությունները կարգավորելու գործում, սակայն դրանք իրենց մեջ պարունակում են նաև բավական բացթողումներ, անգամ պրոֆ. Շկատուլլայի մշակած տարբերակի շատ դրույթներ արտատպված են «Կրթության մասին» ՌԴ օրենքից:

Ժամանակակից կրթությունը հաջողությամբ կիրառում է ուսուցման 2 կազմակերպման ձև՝

  • դաս-դասարանային,
  • դասախոսություն-սեմինարային, որոնց հիմքում գերիշխում է ուսուցման հանդեպ դեմ-հանդիման / երես առ երես, ֆրոնտալ/ մոտեցումը: Դաս-դասարանային համակարգը, որը եկավ փոխարինելու ուսուցման անհատական ձևին, լայնորեն կիրառվում է ինչպես ընդհանուր, այնպես էլ սկզբնական ու միջին մասնագիտական հաստատություններում: Ուսուցման այս ձևը, իր մեջ ընդգրկելով սովորողների ավելի լայն զանգված, ապահովում է կազմակերպչական ճշգրտություն և ուսումնական աշխատանքի անընդհատություն: Այն տնտեսապես ավելի շահութաբեր է, քան անհատական ուսուցումը: Ուսուցման դասախոսություն-սեմինարային ձևն օգտագործվում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մեջ և թույլ է տալիս իրար հետ միավորել ուսուցման դեմհանդիման, խմբային և անհատական ձևերը՝ առաջին երկուսի գերակայության պայմաններում, մյուս կողմից՝ այն անհատական շփումների հարցը չի լուծում:

Մեր կարծիքով, անվճար հիմքով սովորողների կրթություն ստանալու իրավունքը պայմանագրով վավերացնելը միայն ձևական բնույթ ունի: Այլ հարց է լրացուցիչ կրթական ծառայությունների խնդիրը, որն իրականացնում են պետական և համայնքային ուսումնական հաստատությունները՝