Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


կայունությունն ու սոցիալական կարգուկանոնի իրավական լինելը, որոնք էլ իրենց հերթին ամրապնդում են հասարակական կապերը։

Սոցիալական ուսմունքի վրա հիմնված հայասաանյան միասնական սոցիալական քաղաքականությունը, միանշանակ, լուրջ ներդրում կլինի մարդկանց, ինչպես նաև հասարակության սոցիալական և տնտեսական զարգացման մեջ։ Այսպիսի սոցիալական քաղաքականությունը կպարունակի հասարակության երկարաժամկետ զարգացման հեռանկար, որը հիմնված կլինի մարդկային կարողությունների և ունակությունների սոցիալական ներդրման վրա։ Այսպիսի հեռանկարի առաջնային գործոնները պետք է լինեն մի շարք կարճաժամկետ ու միջնաժամկետ միջոցառումները, որոնք պահանջում են մարդկային ունակությունների և կարողությունների դաշտի անհապաղ բարելավում։

Հայաստանի սոցիալական ուսմունքը պետք է շարունակի նաև Եվրոպայի, աշխարհի այլ երկրներում ընդունված սոցիալական ուսմունքների և քաղաքական փորձի ավանդույթները։ Այն պետք է ամրագրի Հայաստանի Հանրապետության մոտեցումները և գործողությունները՝ զուգահեռելով դրանք քաղաքացիների սոցիալական սպասումներին։ Ներկայացվող հայեցակարգի մոտեցումներում որոշ չափով արդեն ներառված են նաև Եվրախորհրդի կողմից մեր պետությանը ներկայացված պայմանները։

Ուսմունքը նաև կսահմանի դրված նպատակներից բխող լուծման մոտեցումները։

Սոցիալական ուսմունքի կարևորագույն առանցքներից մեկը հասարակության տարբեր ոլորտների միջև փոխհամագործակցության ապահովումն է, որի միջոցով կբարելավվի անհատների ու ընտանիքների կյանքի և բարեկեցության մակարդակը, կզարգանան հասարակության տնտեսական, կրթական և սոցիալ-մշակութային հեռանկարները։ Միաժամանակ, մեր պետության գերկարևոր սոցիալական հիմնախնդիրների լուծմանը հասնելու նպատակով, ուսմունքը Հայաստանի համար կհանդիսանա մարդկային կապիտալի առաջընթացի նշանակալից խթաններից մեկը։

Ավելին, սոցիալական ուսմունքում պետք է ներկայացվեն ժամանակի պահանջներին համահունչ հիմնարար արժեքներ և սկզբունքներ, որոնք պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնակից հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ու ՀՀ քաղաքացիների համար կծառայեն որպես սոցիալական հիմնախնդիրների լուծման հիմնաքար։

Սոցիալական ոււսմունքը պետք է աջակցություն ստանա քաղաքական տարբեր ուժերի, քաղաքացիական հասարակության կողմից։ Այն պետք է արտացոլի Հայաստանի սոցիալական քաղաքականության նոր կուրսի հիմնարար սկզբունքները և փորձի գտնել հնարավորինս հեշտ և համապատասխան ուղիներ՝ սոցիալական հիմնախնդիրները լավագույնս լուծելու համար։

Սոցիալական ուսմունքի և նրանից բխող քաղաքականության հիմնարար նպատակը պետք է բաղկացած լինի մարդու և ՀՀ քաղաքացու կյանքի հավասար հնարավորություններից և պայմաններից։ Հավասար հնարավորությունների առկայությունը կընձեռի կրթության, առողջապահության, աշխատանքի, հավասար կենցաղային պայմանների հնարավորություններ։

Հավասար հնարավորությունների տրամադրման հետ զուգահեռ հատուկ ուշադրության կարժանանա հայաստանյան ընտանիքի հետագա ամրության ապահովումը, հատուկ միջոցներ և մոտեցում ցույց կտրվի երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամ քաղաքացիներին, նրանց առողջական վիճակին, լրջագույնս կհետևվի հաշմանդամներին հավասար հնարավորությունների ընձեռման, անչափահաս հաշմանդամների խնամքի հետ կապված պարտավորություններին: Հավասար հնարավորությունների ընդլայնումը կյանքի բոլոր ոլորտներում՝ լինի դա կրթության թե առողջապահության, աշխատանքային թե զբաղվածության ոլորտ, աղքատության և սոցիալական վտարվածության հաղթահարման լավագույն ձևն է։ Դա մի միջոց է, որը կմատնանշի, թե ինչպես պետք է վերջ տալ «կորուստների օղակի» ստեղծմանը և սոցիալական նպաստներից կախվածությանը, որոնց պատճառով հասարակության ֆիզիկական ու մտավոր բավարար ունակություններ ունեցող անդամները, ինչպես նաև հասարակության պակաս ակտիվ տարրերը չեն կարողանում ձեռք բերել սեփական ջանքերով կարիքն ինքնուրույն հաղթահարելու և ստեղծված մեխանիզմներով տարաբնույթ ռիսկերից իրենց պաշտպանելու