Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տալիս պատմական փորձի ուսումնասիրության արդյունքները, մինչև կրթության մասին ՀՀ օրենքների ընդունումը ուսումնական հաստատություններին ինքնուրույն կադրային քաղաքականություն վարելու կամ աշխատավարձի չափերն ինքնուրույն որոշելու հնարավորություններից զրկված էին, որն ստեղծում էր կախվածություն ու նրանց դարձնում կրթության պետական մարմնի կցորդը և «կամակատարը»:

Առանձին համալիր ինստիտուտները կազմավորում են այն լրացուցիչ նորմերը, որոնք, ելնելով մանկավարժական աշխատանքի յուրահատկություններից, մանկավարժների համար ամրագրում են լրացուցիչ պահանջներ: Օրինակ՝ ի տարբերություն գործունեության մի շարք տեսակների, որոնցում մասնագիտական պարապմունքներ անցկացնելու համար չի պահանջվում հատուկ մասնագիտական կրթություն, մանկավարժական գործունեություն կարող են իրականացնել միայն համապատասխան մակարդակի մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Այդ մակարդակը (կրթական ցենզ) սահմանվում է օրենքով և կրթական հաստատության կանոնադրությամբ: Այդ դրույթները տարբերվում են մյուս մասնագիտությունների համար սահմանված կաղապարային դրույթներից: Մանկավարժին աշխատանքի ընդունելու համար ներկայացվում են լրացուցիչ պահանջներ՝ առողջական վիճակի, բարոյական կերպարի և այլնի վերաբերյալ: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 12-ի 12-րդ մասին համապատասխան, տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնում է՝

1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը,

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը,

3) դպրոցի զարգացման իր ծրագիրը: Նույն հոդվածի 13-ից 17 մասերը սահմանում են, որ «13. տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարերի հիման վրա:

Մրցույթում հաղթած և խորհրդի հետ սահմանված կարգով պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի հնգամյա ժամկետի լրանալուց:

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և անցնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերապատրաստումը և ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի նոր հավաստագիր:

Ուսումնական հաստատության տնօրենը պատասխանատու է հանրակրթության պետական կրթական և առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

Ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել և ընտրվել (նշանակվել) այն անձը, ով՝

1) սահմանված կարգով չի ստացել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր,

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: Ի դեպ, ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 284-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի համաձայն, թվարկված հիվանդությունների ցանկից են՝