1. Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ.
2. Հոգեկան կամ վարքային ծանր խանգարումներ՝ հաճախակի, երկարատև սրացումներով
3. Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումները, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով՝ արտահայտված նեւրոտիկ և անձի խանգարումներով,
4. Մտավոր զարգացման խանգարումները,
5. Թմրամոլությունը, թունամոլությունը, ալկոհոլիզմը,
6. էպիլեպսիան՝ հաճախակի նոպաներով և բնավորության փոփոխությամբ,
7. Լեզվի և խոսքի զարգացման յուրահատուկ խանգարումները,
8. Խլությունը՝ 4-րդ աստիճանի՝ պրոթեզավորման բացակայության դսպքում.
9. Շնչառական օրգանների տուբերկուլոզը:
Մեր կարծիքով, այս ցանկի մեջ պետք է ներառել դրանցում բացակայող մաշկային վարակիչ հիվանդությունները, քանի որ դրանք մեծացնում են երեխաների /նաև գործընկերների/ այդ հիվանդություններով վարակվելու հավանականությունը:
Հավելենք՝
5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ /անզգույշ/ հանցագործություն կատարելու համար: Մեր կարծիքով, նախ օրենսդիրը «ոչ դիտավորյալի» փոխարեն պետք է օգտագործեր «անզգույշ» բառը, քանի որ քրեական օրենսգրքում /հոդված 19/ ոչ դիտավորյալ եզրույթ չի օգտագործվում, երկրորդ, նա պետք է բացեր և տարրալուծեր անզգույշ հանցագործությունների ցանկը, քանի որ, օրինակ՝ աշակերտին կամ ուսանողին անզգուշությամբ մարմնական վնասվածք հասցնելը, կամ նույն արարքի հետևանքով մահվան ելքով ավարտը, կամ տնօրեն աշխատելու ժամանակ անփութության համար դատապարտվելը, կամ դիտավորյալ հանցագործության, օրինակ՝ բռնաբարության կամ անառակաբարո գործողությունների կամ սպանության կատարման համար դատապարտված անձի թեկուզ դատվածությունը հանված կամ մարված լինելը, բարոյական հիմք չեն տալիս այդպիսի անցյալ «վաստակածներին» թույլատրել մասնակցելու թափուր տեղի մրցույթին:
Հետևաբար, թվարկված դեպքերից խուսափելու նպատակով, դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված մանկավարժի կամ տնօրենի թափուր պաշտոնի համար դիմորդի մասին սպառիչ տեղեկատվություն ունենալու համար ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հարցման թերթիկի միջոցով պետք է մանրամասնվի և պահանջվի սպառիչ տեղեկատվություն, որպեսզի հանձնաժողով կամ խորհուրդ ներկայացվի տվյալ անձի անցած ուղու մասին ճշգրիտ և սպառիչ տեղեկատվություն:
Նույն օրենքի հոդված 24-ին համապատասխան՝ ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը, որակավորման տարակարգերը, աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կազմակերպման կարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
3. Պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մրցույթի օրինակելի կարգի և ուսումնական հաստատության կանոնադրության, բացառությամբ նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած