Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես տնտեսության և հասարակության նոր որակների ձևավորման կարևոր գործոն։ Շատ կարևոր է ինչպես անցկացվող կրթական բարեփոխումներին հասարակության սատարումը, պետության ակտիվ դերն ու պատասխանատվություն կրելն այս ոլորտի համար, այնպես էլ կրթության բնագավառի խորը և տարբեր ուղղություններով արդիականացումը՝ այս գործընթացի անհրաժեշտ ռեսուրսներով ապահովումն ու դրանց արդյունավետ օգտագործման համար նոր մեխանիզմների ներդրումն ու զարգացումը։

Հայաստանի կրթական ուսմունքը ՀՀ սոցիալական ուսմունքի անբաժանելի բաղադրամասն է։ Այն քաղաքա-իրավական փաստաթուղթ է։ Այս փաստաթղթի քաղաքական կշիռը իրավական բովանդակության նկատմամբ առավել բարձր է։

Կրթական ուսմունքի ստեղծման հարցի լուծումը կարևոր է նրանով, որ 21-րդ դարի առաջին տասնամյակից հետո գալիք 15-20 տարիների հայ հասարակության կրթության զարգացման վեկտորը պետք է առնվազն ուրվագծվի ոչ միայն որպես կարևորագույն սոցիալական ինստիտուտ, այլև նոր տեղեկատվական դարաշրջանի համատեքստում, որտեղ Գիտելիքը դառնում է քաղաքակրթության գլխավոր շարժիչ ուժ, իսկ մեր երկրի համար՝ արդիական զենք։ Ուսմունքում այդպիսի ռազմավարությունը մասնավորապես վերաբերում է՝

1. սոցիալ-տնտեսական և հոգևոր զարգացման այնպիսի մակարդակի հասնելուն, որը կապահովի մեր ժողովրդի կենսամակարդակի հարաճուն բարձրացումը,

2. համաշխարհային հասարակության մեջ Հայաստանի դերի հաստատագրմանը, որպես կրթության, մշակույթի, գիտության և տնտեսության վերագտնված օջախ։

Նրանում պետք է արտացոլվեն կրթության հանդեպ ժողովրդի տածած ընդհանուր հետաքրքրությունները, ապագա ազգի միասնականության ձևավորման հանդեպ հստակ պետական քաղաքականության որոշման անհրաժեշտությունը և հաշվի առնվեն համաշխարհային զարգացման միտումները։ Դրանով են պայմանավորված կրթության համակարգի այնպիսի փոփոխությունները, որոնք կապահովեն և կարագացնեն հասարակության զարգացման տեմպերը, կընդլայնեն քաղաքական և սոցիալական զարգացման հնարավորությունները, կբարձրացնեն քաղաքացիների պատրաստվածության, քաղաքակրթվածության մակարդակը, կհեշտացնեն տեղեկացված հասարակության զանգվածայնաբար անցում կատարելը, կընդլայնվեն միջմշակութային ներգործության մասշտաբները, իրենցից առանձնահատուկ կարևորություն ներկայացնող միջանձնային և համաշխարհային հաղորդակցումը։

Գլոբալ նորանոր հիմնախնդիրների առաջացումը կարող է լուծվել միայն ժողովրդավարական հասարակության միջոցով, ինչն էլ պահանջում է պատանի և երիտասարդ սերնդի մեջ ժամանակակից մտածողության ձևավորում, տնտեսության հարաշարժ զարգացման համար առկա, ոչ արդյունավետ աշխատանքային ռեսուրսները լավագույններով փոխարինելու ներդաշնակ սերնդափոխություն, մրցակցության մեծացում, զբաղվածության ոլորտում՝ կառուցվածքային փոփոխություններ, աշխատողների վերապատրաստում, մասնագետների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացում, մարդկային կապիտալի դերի մեծացում, որը զարգացած երկրներում կազմում է 70-80%, որն էլ իր հերթին պայմանավորում է կրթության ինտենսիվ զարգացումը։

Սոցիալական ուսմունքի՝ կրթությանը ներկայացվող նոր սոցիալական պահանջներից է դպրոցը /լայն իմաստով/, որը պետք է դառնա կարևոր գործոն հասարակական-տնտեսական հարաբերությունների զարգացման մեջ։ Զարգացող հասարակությանը պետք են կրթված մարդիկ, ովքեր կարող են տարբեր իրավիճակներից կախված ինքնուրույն որոշումներ ընդունել, կանխատեսել ցանկացած վերափոխման հնարավոր հետևանքները, ունենալ պատասխանատվության զգացում իր ընտանիքի, երկրի և ժողովրդի ճակատագրի հանդեպ։

Ժամանակակից պայմաններում հայաստանյան կրթությունն ավելի սերտ պետք է կապված լինի գիտության բոլոր ճյուղերի հետ։ Կրթության բնագավառի ձեռք բերած դրական վարկանիշից ցանկացած նահանջ մեծ ողբերգություն է։ Կրթությունը նաև կարևոր նշանակություն ունի տնտեսական աճի, տնտեսության արդյունավետության բարձրացման համար, ինչն էլ այն դարձնում է երկրի անվտանգության և բարեկեցության կարևոր գործոններից մեկը։

Կրթության ներուժը կարևոր գործոն է հասարակության զարգացման համար։ Կարևոր է նաև