Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


1 2 3 4
1.4. Նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող 30 նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ
2. Բարձրագույն ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, երեխաների խնամքի ցերեկային հաստատություններ 35 դասավանդողներ (ուսուցիչ-դաստիարակներ), հոգեբաններ, արատաբաններ, զինվորական ղեկավարներ (զինղեկներ), երեխաների խնամքի աշխատողներ
3. Արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններ 25 դասավանդողներ, մասնագետներ՝ ուսուցման մեթոդիկայի և դաստիարակչական աշխատանքների
4. Միջին և նախնական մասնագիտական հաստատություններ (քոլեջ, վարժարան, կրթահամալիր, արհեստագործական ուսումնարան) 35 դասավանդողներ, մասնագետներ՝ ուսուցման մեթոդիկայի դաստիարակչական աշխատանքների
5. Հոգեկան հիվանդների համար գիշերօթիկ տներ, մտավոր գերզարգացած երեխաների համար սոցիալական ապահովության համակարգի գիշերօթիկ տներ 35 բժիշկներ, բուժքույրեր, անձնակազմ միջին բժշկական, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ

Բացի այս, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 15-ը սահմանում է, որ՝

1. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

2. Ուսումնական տարին բաղկացած է ուսումնական շաբաթներից, քննաշրջաններից և արձակուրդներից:

3. Պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տեւողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը: Ուսումնական հաստատությունն այդ հարցը առնվազն տասնհինգօրյա ժամկետում համաձայնեցնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

4. Ուսումնական տարվա ընթացքում կարող են սահմանվել քննաշրջաններ: Պետական ավարտական քննությունների ժամկետները և անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ՝ հանրակրթության պետական չափորոշիչի պահանջներին համապատասխան: Պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը, այդ մասին տեղյակ պահելով պետական