Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հանձնաժողովի ստեղծում: Այս գործիքների կիրառումը նրանց համար կլինի լրացուցիչ երաշխիք, որպեսզի անհիմն չարատավորվի կրթական ոլորտի մասնագետների պատիվը, արժանապատվությունն ու համբավը: Մանավանդ այն պարագայում, որ մանկավարժների համար սահմանվել է երդման տեքստ և երդվելու արարողություն: ՀՀ աշխատանքային օրենսգրքում բացակայում են նման երաշխիքները: Էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելիս /կամ՝ ինչպես մի շարք երկրներում, էթիկայի կոմիտե կամ պալատ/ պետք է ընտրվեն այնպիսի անձինք, ովքեր կրթության և գիտության նախարարությունից և մարզային համայնքային մարմինների աշխատողներ չեն լինի:

2. Թեև ՀՀ կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի N 1412-Ն որոշմամբ հաստատված Հավելված N 2-ի 8-րդ կետով սահմանված է, որ՝ սահմանված կարգին համապատասխան գործուղված մանկավարժներին ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ վճարում է՝

ա) գույքի տեղափոխման գումար՝ 15000 դրամ,

բ) ճանապարհածախսի փոխհատուցում՝ տարեկան մինչև 4 անգամ,

գ) բնակարանի վարձ՝ ամսական 10000 դրամ,

դ) կեցության այլ ծախսեր՝ ամսական 5000 դրամ, սակայն, մեր կարծիքով, այս չափերը պետք է սահմանվեն օրենքով և սահմանված ծախսերը պետք է կապել հանրապետությունում ձևավորվող նվազագույն /կամ միջին ամսական/ աշխատավարձի տարեկան չափի հետ: Այս գումարների չափերը դիտարկելով, եզրակացնում ենք, որ դրանք, մեղմ ասած, շատ ցածր գումարներ են և այսքան տարիների ընթացքում չեն ինդեքսավորվել:

3. Կարծում ենք, որ շահեկան կլինի նաև «Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի 2-4-րդ մասերը, որոնցով՝ «2. բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում սահմանվում են գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական (դեկան, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ) կազմ, գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ, որոնցում պետք է տարանջատել, թե ովքեր են գիտամանկավարժական աշխատողները, ովքեր՝ պրոֆեսորադասախոսականը: Ու նաև՝ եթե այդ թվարկվածների մեջ չեն մտցված ռեկտորն ու պրոռեկտորը, ովքեր նաև դասախոսում են տվյալ բուհում, ինչու է դրանց ցանկում մտցվել դեկանը, երբ իր գործառույթներով ավելի շատ վարչական աշխատող է: Բացի այդ, հավանաբար, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողների մեծ մասը հնարավոր չէ, որ չզբաղվեն նաև գիտությամբ, այս դեպքում անհրաժեշտ է նաև սահմանել, թե՞ ովքեր են զուտ գիտական աշխատողները, նրանք, ովքեր արդեն ունեն գիտական կոչումնե՞ր, թե նաև, օրինակ, այն ավագ դասախոսը, ով իսկապես զբաղվում է գիտությամբ: Այսպիսի տարանջատումը շփոթ չի առաջացնի, քանի որ նույն օրենքի հոդված 19-ի 3-րդ մասում օգտագործվում է գիտական աշխատող հասկացությունը, ընդ որում, խոսքը բուհական համակարգի մասին է:

Այսպես՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությանը և կանոնակարգերին համապատասխան»:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում և այլ իրավական ակտերում կրթության ոլորտի աշխատողների աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերում չկա միասնականություն, կան նաև բացթողումներ, հակասություններ, որոնք նշանակալիորեն բարդացնում են ուսումնական հաստատությունների մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքային իրավունքի իրացման գործընթացները:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում, կախված պաշտոնից կամ մասնագիտությունից և աշխատանքի