Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայկական դպրոցի դերը մայրենի լեզվի զարգացման գործում։ Փոքրաքանակ մեր ժողովրդի տեսակի պահպանման գործում մայրենի լեզվով կրթությունը հիմնարար դերակատարում ունի ժողովրդի ժառանգապահոցի, հասարակության հարաշարժ զարգացման համար։ Կրթությունը պետք է լինի ժամանակակից, որակյալ, համապատասխանի նաև երիտասարդների հետաքրքրություններին։ Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները դեռահասների և երիտասարդների կրթության հասանելիության և սոցիալական պաշտպանվածության համար։ Կարևոր է նաև օժտված և տաղանդավոր երեխաներին մշտապես սատարելը։ Կրթության համակարգը պետք է արդյունավետ օգտագործի իր մարդկային, տեղեկատվական, նյութական, ֆինանսական միջոցները։ Իզուր չէ, որ Հայաստանում թևավոր խոսք է դարձել «Օգնեք տաղանդավորներին, մյուսները իրենց գլխի ճարը կտեսնեն»։

Հայ հասարակության հետագա զարգացման համար կրթությունը, որպես գլխավոր սոցիալական ինստիտուտ, ամենազորեղ սոցիալական ուժն է արդի տեղեկատվական դարաշրջանում, դարաշրջան, որտեղ կրթությունը դարձել է քաղաքակրթության միակ և գլխավոր շարժիչ ուժը։ Այդպիսի ռազմավարական մոտեցումներ են հանդիսանում՝

1. Հայ ժողովրդի հատվածականության հաղթահարումը և համախմբվածության ապահովումը, հանուն կայուն և հարաճուն զարգացման՝ ապահովելու Հայաստանի բնակչության համար բարձր որակի կենսամակարդակ,

2. ժողովրդավարական և իրավական պետության ամրապնդումը և քաղաքացիական հասարակության զարգացումը,

3. այնպիսի կադրերի ապահովումը, ովքեր հարաշարժ զարգացող շուկայական տնտեսության համար կապահովեն համաշխարհային տնտեսության հետ սերտաճումը և կձևավորեն բարձր մրցակցություն և մեր երկիրն ու տնտեսությունը կդարձնեն առավել հրապուրիչ,

4. Հայաստանը կբարձրացնեն և վերաճանաչել կտան որպես կրթության, մշակույթի, գիտության ոլորտում բարձր տեխնոլոգիաների և զարգացող տնտեսության երկիր։

Բացառիկ մեծ նշանակություն ունի ուսմունքում կրթության համակարգի առջև ծառացած թվարկված նպատակների գլխավոր խնդիրները որոշելը։ Այդ խնդիրների շրջանակի մեջ են մտնում՝

1. պետության կողմից կրթական համակարգի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը,

2. սերունդներին պատմական ժառանգության փոխանցումը,

3. դեռահասների և երիտասարդների ստեղծագործական ունակությունների բազմակողմանի և ժամանակին զարգացումը, ինքնակրթության ձգտման տարածումը, անհատի ինքնիրացումը,

4. պատանիների և երիտասարդների մեջ ամբողջական աշխարհընկալման գիտական աշխարհաճանաչման ձևավորումը,

5. պատանիների, երիտասարդների և ցանկացած անձի աշխատանքի հանդեպ հարգանքի, սիրո դրդապատճառների ձևավորումը, ակտիվ կենսակերպի ձգտման և մասնագիտական դիրքորոշումը, մասնագիտական աստիճանաբարձրացման նպատակադրվածության կառուցման և աշխատաշուկայում իրեն դրսևորելու հիմնական սկզբունքների ձևավորմանը նպաստող գիտելիքների ուսուցումը,

6. ուսումնական գործընթացի այնպիսի կազմակերպումը, որում հաշվի կառնվեն ժամանակակից գիտության թելադրանքները մշտապես նորացնելով կրթության բոլոր տեսակները, որոնք արտահայտում են տնտեսության, գիտության տեխնիկայի և տեխնոլոգիաների, բնապահպանական, մշակույթի ոլորտների փոփոխությունները,

7. բոլոր մարդկանց համար և ողջ կյանքի ընթացքում կրթության ապահովումը,

8. կրթության զարգացման նպատակով կրթություն բոլորի համար, տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրերի ստեղծումը և հասանելիության ապահովումը,

9. սովորեցնողների ակադեմիական շարժունությունը,

10. հրաշամանուկների և երիտասարդության հետ տարվող աշխատանքի, հայրենական