Jump to content

Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի տարբերություն գիտության օբյեկտի, որի բովանդակությունը կախված չէ ուսումնասիրողից կամ ոաումնասիրության ընթացակարգից, գիտության առարկան ուսումնասիրողի և իրականության փոխազդեցության արդյունք է, նրա այն մասը, որն առանձնացվում է ճանաչողության սուբյեկտի կողմից այս կամ այն կոնկրետ գիտական կամ գործնական խնդիրներ լուծելու նպատակով: Հենց այդ պատճառով գիտության առարկան պատմական բնույթ ունի և կարող է փոփոխվել այն հիմնախնդիրներին համապատասխան, որոնք իր առջև է դնում ու լուծում գիտությունը և հասարակությունն ընդհանրապես:

Այն ուսումնասիրում է կրթական իրավունքի առաջացման ձևերն ու տիպաբանությունը պատճառները, պետական մարմինների կողմից կրթական համակարգի կառուցման հիմնական օրինաչափությունները, մարդկանց, կրթական կյանքի հատվածի վրա նրանց գործառնական ազդեցությունը:

«Կրթական իրավունք» գիտությունն ուսումնասիրում է կրթագիտության վերնաշենքն ամբողջությամբ: Այն ընդհանրացնում է տվյալ երկրի հասարակության մեջ կրթական իրավունքի վերաբերյալ ձեռք բերած փորձը՝ նրա զարգացման բոլոր փուլերում:

«Կրթական իրավունք» գիտության առարկայի բովանդակությունը կազմում են ոչ թե ցանկացած, այլ կրթության հիմնական օրինաչափությունները, որոնցում արտահայտվում են դրանւ էությունը և սոցիալիրավական նշանակությունը ողջ հասարակության համար:

«Կրթական իրավունք» գիտությունը իրավական և մանկավարժական գործունեության միջոցով մարդու կրթական իրավունքի իրացման մասին տեսական հարցերի ուսումնասիրման վերաբերյալ գիտելիք ների համախումբ է: Այս երկուսի իրավական կարգավորումներն ուսումնասիրվում են համատեղ, քանի որ օրգանապես փոխշաղկապված են և չեն կարող գոյություն ունենալ մեկուսացված: Առանց պետության իրավաստեղծ և իշխանազոր գործունեության, կրթական իրավունքի իրավական նորմերը չեն կարող ձեռք բերել հասարակական հարաբերությունների կարգավորիչի պաշտոնական ձև: Մյուս կողմից, կրթական իրավունքն իր գործունեությունը ծավալում է իրավունքի նորմերի, օրենքների հիման վրա, որով որոշվում են կրթության իրացման սկզբունքները, գործառույթները, կառավարման ձևը, կառուցվածքը, նրա մարմինների համակարգը, նրանց խնդիրներն ու իրավասությունները, գործունեության ձևերն ու եղանակները: Ելնելով դրանից, կարելի է եզրակացնել, որ՝ Կրթական իրավունքի գիտությունն ուսումնասիրում է նաև համեմատական կրթական իրավունքը /կրթական ոլորտը կարգավորող ներպետական, առանձին պետությունների և միջազգային իրավանորմերի ամբողջ համալիրը, դրանց կիրառման արդյունավետությունը, կրթական հարաբերությունների զարգացման միտումները և կրթական օրենսդրության կատարելագործման ուղիներն ու եղանակները/:

Այսպիսով, կրթական իրավունքի գիտության առարկան ավելի լայն հասկացություն է, քան կրթության իրավունքի՝ որպես իրավունքի առանձին ճյուղի դասավանդման առարկան:

Սոցիալական երևույթներն ուսումնասիրվում են տարբեր գիտությունների կողմից: Դրանցից յուրաքանչյուրը պահանջում է յուրօրինակ մոտեցում ուսումնասիրվող օբյեկտի նկատմամբ Տարբեր են պատմական վերլուծության վրա հիմնված ճանաչողական մակարդակները, ուսումնասիրման մեթոդները և առարկան: Նշված գործոնները հաշվի առնելով, տարբերակվում են հետևյալ սոցիալական գիտությունները, ընդհանուր տեսական, պատմական, ճյուղային, համեմատական և կիրառական:

Կրթական իրավունք գիտությունը դասվում է սոցիալ-իրավական ճյուղային գիտությունների շարքին, որի տարբերիչ հատկանիշն այն է, որ դրա ոաումնասիրության առարկան հանդիսանում է հասարակության անդամների կրթության, գիտելիքի և դաստիարակության հիմնախնդիրների լուծման իրավական ուղին:

Կրթական իրավունք գիտությունը հայկական իրավունքի ինքնուրույն գիտաճյուղ է և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրավունքի ճյուղերի համակարգում:

Այսպիսով, «Կրթական իրավունք» գիտության ուսումնասիրության առարկան են կրթական իրավունքի կարգավորման ենթակա հասարակական հարաբերությունների թվարկված բաղադրամասերի