իրականության պատճենները չեն, բայց գիտական նպատակների համար անհրաժեշտ յուրօրինակ կառույցներ են: Վերջապես, կառույցների ճանապարհով ստեղծված գիտական հասկացաթյուններն իրենց նմանություններին և տարբերություններին համապատասխան դասակարգվում, միացվում են խմբերում: Բոլոր այդ հնարքները՝ վերլուծությունը, կառույցը և դասակարգումը գիտական հետազոտության ընդհանուր հնարքների էությունն ես:
10. Կրթական իրավունք գիտությունը լայնորեն օգտագործում է նաև հետազոտման իրավահամեմատական մեթոդը, որի միջոցով հետազոտվում է մի շարք պետությունների ինստիտուտների կամ կրթական իրավունքի համանման համակարգերը, համեմատական առումով է գնահատվում աշխարհի տարբեր երկրների կրթական իրավունքը և կատարվում հասարակական հարաբերությունների միասեռ ոլորտները կարգավորող կրթական իրավունքի համեմատական վերլուծություն: Այդ մեթոդը, տվյալ բնագավառում կուտակված դրական փորձի օգտագործման, կրթական իրավունքի կարգավորման արդյունավետ մոդելների բացահայտման կարևոր միջոց է: Այն կարևոր դեր է խաղում կրթական իրավունքի օրինաչափությունների, առանձնահատկությունների և զարգացման միտումների ճանաչողության մեջ:
Համեմատությունը, որպես տրամաբանական հնարք, թույլ է տալիս մի կողմից բացահայտել հետազոտվող օբյեկտների նման հատկանիշները, իսկ մյուս կողմից՝ սահմանել նրանց միջև եղած տարբերությունները: Այս հիմքի հիման վրա եզրակացություններ են տրվում կրթական իրավունքի զարգացման առավել լավագույն ուղիների մասին: Կրթական իրավունքի տեսությունը լայնորեն օգտագործում է կոնկրետ սոցիոլոգիական հետազոտություններ, մաթեմատիկական, վիճակագրական հնարքներ: Փաստացի նյութի հավաքման, մշակման, ուսումնասիրման և ստուգման արդյունքով գիտությունը բացահայտում է կրթական ոլորտի կառավարման, կրթական ոլորտի իրավական կարգավորման արդյունավետությունը, դրանց կատարելագործման վերաբերյալ մշակում կոնկրետ առաջարկություններ, հանձնարարականներ:
11. Գիտական հետազոտություններում առավել արդյունավետության հասնելու համար կարևոր պայման է ուսումնասիրման առարկայի նկատմամբ համակարգային մոտեցման կիրառումը: Կրթաիրավագիտության համակարգային բնույթը պայմանավորվում է տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ սոցիալական ենթահամակարգերի հետ ունեցած սերտ կապերով, դրա համար, կրթության համակարգի կազմի, կառուցվածքի և հարաշարժի տարբեր տեսանկյունների (տվյալ դեպքում իրավական) հետազոտումը օրինաչափորեն ենթադրում է համալիր անդրադառնալ այլ սոցիալ-իրավական ենթահամակարգերի քանակա-որակական, կառուցվածքա-հարաշարժ և իրավական բնութագրիչներին:
Համակարգային մոտեցման կիրառման ժամանակ «Կրթական իրավունք» գիտությունը նախ դիտարկում և ուսումնասիրում է այլ իրավունքի ճյուղերի ինստիտուտների կառուցվածքները, բաղկացուցիչ տարրերը, պարզում իր գիտաճյուղի և դրանց միջև առկա և հնարավոր հարաբերակցությունը, փոխադարձ կապերը: Դա նպաստում է ոչ միայն կրթական իրավունք գիտության սկզբունքների, մեթոդների, առարկայի ճիշտ սահմանմանը և իրավահարաբերությունների սահմանազատմանը, այլև զերծ պահում սխալ հետևություններ անելուց, դյուրացնում է կիրառական գործունեությունը, հնարավոր դարձնելով՝ ծանոթանալու նաև այլ համակարգերի իրավիճակին ու ձեռքբերումներին և կատարած եզրահանգումներում դրանք հաշվի առնում /ավելի մանրամասն տես 7.1.4.1. ենթագլխում/:
12. Վիճակագրական մեթոդը ցանկացած գիտության տարաբնույթ հարցերի բացահայտման լավագույն գործիքներից մեկն է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ տեղեկություններ հավաքել հետազոտողին անհրաժեշտ որևէ հարցի թվակազմի մասին: Այն օգնում է պարզել ու վերլուծել կրթական իրավունքի գիտական գործունեության արդյունավետությունն ու առաջընթացը, անհատի և հասարակության, անգամ սոցիալ-տնտեսական գործընթացների վրա ազդեցությունը: «Կրթական իրավունք» գիտությունը վերլուծում է հասարակական հարաբերությունների մի շարք ոլորտներին վերաբերող վիճակագրական տվյալները և վերջիններիս հիման վրա կատարում եզրահանգումներ: Այսպես, գիտական հետաքրքրություն են ներկայացնում, օրինակ, կրթության հասանեփություն ապահովելու նպատակով ծնեփության ցուցանիշները,