Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրթության որակը աշխատաշուկայի պահանջներին: Հետևաբար, ինչպիսի իրավական մեխանիզմներ են անհրաժեշտ այդ հարաբերությունները կարգավորելու համար:

Այլ խոսքով ասած, կրթական իրավունք գիտությանը բնակչությունը հետաքրքրում է նրա վաղ մանկական տարիքից /З-ից/ մինչև մահ, այսինքն, այն բոլոր կրթական գործընթացները և իրավահարաբերությունները, որոնք ազդում են մարդու նորմալ և որակյալ կրթության և ապա կենսագործունեության վրա, որոնք կրթական իրավունքի գիտության սեփական և առանձնահատուկ առարկան են:

Բնակչության կառուցվածքի (կազմի) ներքո, սովորաբար, հասկանում են անհատների բաշխումը, ըստ տեխնոլոգիական խմբերի, որոնք կազմվում են այս կամ այն արտահայտված հիմքերով: Տեխնոլոգիական խմբերի առանձնացումները կարող են լինել սկզբունքորեն, ինչքան ասես և որքան ասես, քանի որ կարելի է կառուցել բնակչության ցանկացած քանակության ցանկացած կառուցվածք: Այդ իսկ պատճառով, կարելի է խոսել, օրինակ, բնակչության կրթություն ստացած՝ տղամարդկանց և կանանց բաշխման, քաղաքային և գյուղական բնակչության, ամուսնացածների և չամուսնացածների, գրագետների և անգրագետների, կրթական այս կամ այն մակարդակն ունեցողների, տնտեսապես ակտիվների և խնամակալության, խնամատարության տակ գտնվողների, աղքատների կամ շատ աղքատների, սոցիալական, էթնիկական կամ ազգային այս կամ այն խմբերի սոցիալական ռիսկերի պատկանելության անձանց կրթական իրավունքի հասանելիության մասին: Այս ցուցակը սահման չունի, քանի որ սահման չունեն անհատների ամենատարբեր բնութագրերը (ֆիզիոլոգիական, հոգեբանական, կրթական, սոցիալական, տնտեսական, էթնոմշակութային և այլն), որոնք կարող են հիմք ծառայել տեսակավորման և բնակչության այս կամ այն կառուցվածքի առանձնացման համար: Սակայն կրթական իրավունքը հետազոտողին հետաքրքրում են ոչ բոլոր կառուցվածքները, այլ միայն նրանք, որոնք ուղղակի կամ հակադարձ կապերով անմիջականորեն պայմանավորում են բնակչության սոցիալական տարբեր խմբերը կամ անհատները, ստացած կրթության /դաստիարակության/ հետևանքով նրանցում տեղի ունեցող սուբյեկտիվ և օբյեկտիվ փոփոխությունները, նրանք, ովքեր կարիք ունեն հատուկ կրթության աջակցության վերականգնողականության, կրթական լրացուցիչ ծառայությունների մատուցման, խորհրդատվության, սովորողների, կրթության ոլորտում կանանց կրթական իրավունքների պաշտպանության և հասանելիության ապահովման համար և այւն:

Սեռա-տարիքային կառուցվածքները անմիջականորեն մտնում են նաև կրթության իրավունքի գիտության առարկայի մեջ, այն դեպքում, երբ մյուսները հանդես են գալիս կամ կարող են հանդես գալ որպես ժողովրդագրական գործընթացների էկզոգեն փոփոխականներ (գործոններ), նրանց (ինչպես նաև ընդհանրապես բնակչության վերարտադրության) վրա ունեն անուղղակի ազդեցություն: Նրանք գործում են միջնորդավորված, ժողովրդագրական կառուցվածքների միջոցով: Ասվածը ոչ մի դեպքում չի նսեմացնում նրանց դերը, այլ ավելի ճշգրիտ է դարձնում այն: Բացի այդ, ոչ ժողովրդագրական կառուցվածքները, որպես կանոն, մտնում են այլ հասարակական գիտությունների առարկաների մեջ, ինչպես, օրինակ, սոցիոլոգիան: Այդ պատճառով, բնակչության տարբեր կառուցվածքների իմացությունը, որոնք առանձնանում են տարբեր հայտանիշներով, դրանց փոփոխությունների միտվածությամբ, անհրաժեշտ պայմաններ են հանդիսանում ցանկացած հասարակագետի գործունեության համար՝ անկախ աշխատանքի ոլորտից:


7.2.2. «Կրթական իրավունք» գիտության սուբյեկտները

Այժմ անդրադառնանք կրթական իրավունքի գիտության սուբյեկտներին: Պետք է նշել, որ կրթական իրավունքի սուբյեկտներն են այն մարդիկ, ուսումնական հաստատությունները, հիմնարկները, կազմակերպությունները, որոնք կոչված են՝ լուծելու կրթական իրավունքի օբյեկտների առջև ծառացած այս կամ այն գիտական խնդիրները:

«Կրթական իրավունք» գիտության սուբյեկտներ են.

1) պետության օրենսդիր, գործադիր մարմինները իրենց այն կառույցներով, որոնք կատարում