Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համալիր ինստիտուտներ, ինչպես նաև նոր գիտություններ՝ իրենց սեփական հատուկ առարկայով: Գիտության մեթոդաբանական պաշարների ընդլայնումն ընդունվել է որպես նրա առարկայի անսահման ընդլայնում, կամ նրա ամբողջապես փոխարինումը այլ գիտությունների և անգամ համընդհանուր հասարակագիտական առարկաներով և իրավունքի ճյուղերով:

Այլ գիտությունները նպատակաուղղված են ուսումնասիրելու այն ոլորտները, որոնք կազմում են տվյալ գիտության օբյեկտները և որոնք մտնում են փոխազդեցության մեջ կրթական իրավունքի հետ՝ օգտագործելով դրա մեթոդաբանությունը, մեթոդները և գիտելիքները, սակայն բացատրելու համար այն օրինաչափությունները, գործառութային կախվածությունները և փոփոխությունները, որոնք վերաբերում են իրենց առարկայական տիրույթին: Այդ իսկ պատճառով նրանք չեն մտնում կրթական իրավունքի մեջ և չեն կազմում նրա բաղկացուցիչ մասը: Սրանով են արտահայտվում, առանց բացառության, բոլոր գիտությունների յուրահատուկ մասնագիտացումներն ու բազմազանությունները, տրոհումներն առանձնահատուկ տիրույթների:

Ժամանակակից գիտությունների մեծամասնությունը, փաստորեն, գիտությունների համակարգեր են: Կրթական իրավունքն իր ներսում կարելի է բաժանել մի ամբողջ շարք մասնագիտացված ճյուղերի:

1 տեսական կրթական իրավունք կրթական իրավունքի պատմություն սոցիալական կրթական իրավունք տնտեսական կրթական իրավունք ուսումնական հաստատ. կառավարման իրավական հիմքերը կրթական իրավունքի գործընթացների մոդելավորում
2 «Ճյուղային» կրթաիրավական գիտություններ՝ բժշկական, սոցիալական, էկոլոգիական, մարմնակրթական, հոգեբանական, մանկավարժական, աշխարհագրական /միջազգային /եվրոպական/ կրթական իրավունք, զինվորական, հաշմանդամների և անկարողների, դատապարտյալների և կալանավայրերից ազատվածների, շեղվող վարքի տեր անձանց և քաղաքական կրթական իրավունք
3 Կիրառական կրթական իրավունքի հետազոտություններ
4 Միջազգային կրթական իրավունք
5 Կրթական իրավունքի կանխատեսում
6 Կրթական իրավունքի քաղաքականության տեսական հիմքեր

Կրթական իրավունքի ներքին տարբերակման գործընթացները, այդ դեպքում, ունեն բացարձակ տարբեր հիմնավորումներ: Ցավոք, գրականության մեջ որպես գիտություն գոյություն ունեցող կրթական իրավունքի կառուցվածքի նկարագրությունները շատ քիչ են և մեծամասամբ տարբեր տեսակետների, հայացքների և սկզբունքներից զուրկ լինելով՝ համադրում /էկլեկտիկ/, ուստի տառապում են այս կամ այն բաժինների առանձնացման հստակ չափանիշների բացակայությամբ: Անգամ հատուկ աշխատություններում կրթական իրավունքի տեղի վերլուծության, դրա դիտարկման որպես իրավունքի ինքնուրույն ճյուղի և գիտության համակարգի չափանիշների մասին հստակ հարցադրումները շատերի մոտ բացակայում է: Այնուամենայնիվ, այդ հարցը մեթոդաբանական տեսանկյունից համարվում է շատ կարևոր: Կարելի է առանձնացնել առնվազն 3 չափանիշներ, որոնք կարող են դառնալ կրթական իրավունքի ներքին տարբերակման հիմքեր.

1/ դիտարկվող գիտական մեկնաբանության առանձնահատկության տեսական մակարդակ,

2/ օբյեկտ-առարկայական չափանիշ,

3/ կապը գործնական կյանքի հետ, գործնական, կիրառական խնդիրների լուծման կողմնորոշման աստիճանը: Ըստ այդմ, իհարկե, իրականում կրթական իրավունքի ներսից անջատումը