Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կրթական իրավունքի կրթական ծրագրերը պետք է հիմնվեն զանգվածային ուսուցման անընդհատության վրա, պետք է ստեղծվեն կրթական ծառայությունների ոլորտը հեռահար ուսուցման միջոցով ընդլայնելու հնարավորություններ՝ համակարգչային դասագրքերի, ուսումնական ձեռնարկների ստեղծմամբ, էքստեռնատի և ուսուցման այլ առաջադիմական տեխնոլոգիաների ներդրմամբ։

Մեր կարծիքով, համալսարաններում պետք է իրավաբանական ամբիոններին կից ստեղծել ժամանակակից գիտահետազոտական ենթակաոուցվածք, որն իր մեջ կներառի ոչ միայն կրթական իրավունքի գծով ասպիրանտների պատրաստումը, այլև այդ ուժերով առաջիկայում հնարավոր կլինի ներդնել կրթական իրավունքի հետազոտությունների կենտրոն՝ արտասահմանյան կրթական իրավունքի արտասահմանյան փորձի վերլուծման և Հայաստանում ներդրման լաբորատորիաներ։ Այլ խոսքով, այս բոլորը հնարավորություն կտան կուտակելու բավարար ներուժ` իրենց իրավաբանական ֆակուլտետները դարձնելու խոշոր գիտական ու ուսումնական կենտրոններ, կրթական իրավունքի, կրթական քաղաքականության հիմնարար խնդիրների, պետության կրթական գործառույթների և ձևավորվող քաղաքացիական հասարակության, կրթական տեխնոլոգիաների և մոդելների, կրթական չափորոշիչների համակարգի և արդյունավետ կրթական քաղաքականության մշակման լիիրավ մասնակիցը դառնալու։


7.3.3. Կրթական իրավունքը գիտությունների համակարգում

Կրթական իրավունքի այլ գիտությունների հետ փոխկապակցվածության սխեման հիմնվում է կրթության իրավունքի և այլ գիտությունների հետ հարաբերակցման բնագավառների անդամահատման վրա։

Կրթական իրավունքը և սոցիոլոգիան։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում կրթական իրավունքի և սոցիոլոգիայի փոխկապակցվածությունը։ Դա կապված է ոչ միայն նրա հետ, որ երկու գիտություններն էլ ունեն հատվող օբյեկտիվ բնագավառներ, այլ, նախ և առաջ, նրանով, որ միայն սոցիոլոգիան է հնարավորություն տալիս միտումների նկարագրումից և կրթական գործընթացների օրինաչափություններից անցնել դրանց բացատրմանը։ Միայն սոցիոլոգիան է որպես իր բնույթի գիտություն ի զորու թույլատրել ամբողջովին իրացնել համալիրայնության և համակարգվածության պահանջները կրթական երևույթների գիտական մեկնաբանման մեջ ընդհանրապես, կրթական իրավունքի յուրահատկությունների՝ մասնավորապես։

Ինչպես հայտնի է, գիտական վերլուծության համալիրայնությունը համարվում է սոցիոլոգիայի՝ որպես գիտության, հիմնական առանձնահատկություններից մեկը, որը ձգտում է հետազոտել իր օբյեկտը՝ հասարակությունը, օբյեկտիվի և սուբյեկտիվի, ներքինի և արտաքինի պայմանները, որոնցում տեղի ունեցող այս կամ այն սոցիալական, այդ թվում՝ կրթական գործընթացը, և ներքին մղումների, հետաքրքրությունների, ցանկությունների, պահանջների, անհատների դրույթների և շարժառիթների միասնությունում, որոնց միլիոնավոր արարքներից և գործողություններից ըստ էության բաղկացած է ցանկացած սոցիալական երևույթ։ Ըն որում, սոցիոլոգիան հիմնական շեշտադրումը դնում է գործնական մոտեցման վրա՝ դիտարկելով հետազոտվող սոցիալական, այդ թվում՝ կրթական երևույթների բնութագրերը որպես միլիոնավոր անհատների վարքագծի ընդհանուր նշանակալի արդյունքներ կամ, ինչը հայտնի է կրթական իրավունքի դեպքում՝ ուսումնական հաստատությունը և ընտանիքը։

Հենց այդ պատճառով սոցիոլոգիական գիտության ձեռքբերումների կիրառումը, կրթական իրավունքի յուրահատկությունների հետազոտման մեջ սոցիոլոգիական մեթոդների օգտագործումը /իհարկե, մյուսների հետ մեկտեղ/ թույլատրում է կրթական գործընթացների վիճակագրական նկարագրությունից անցնել դրանց բացատրմանը։