Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7.3.4. Իրավագիտությանը և կրթական իրավունքի գիտությունը

Բաժին 6-ում մենք մանրամասն ներկայացրել են «Կրթական իրավունքի կապը իրավունքի այլ ճյուղերի, հետևաբար նաև նույնանուն գիտությունների հետ: Կրթական իրավունքը ոչ միայն կարգավորվում է կրթական օրենսդրությամբ, այլ նաև առնչվում սոցիալական /սոցիալական ապահովության իրավունքի/, վարչական, աշխատանքային, քրեական, ընտանեկան, քաղաքացիական իրավունքների, հետևաբար և այդ ճյուղերի օրենսդրությունների հետ, ինչը կրթաիրավագիտության հետաքրքրությունների շրջանակում է:

Ինչ վերաբերում է կրթական իրավունքի և իրավագիտության փոխհարաբերություններին, ապա պետք է նախ և առաջ ընդունել, որ կրթական իրավունքը հանդես է գալիս առաջին հերթին որպես ՀՀ Սահմանադրության հոդված 39-ով սահմանված մարդու և քաղաքացու կրթության իրավունքի իրացման իրավապաշտպան գործունեություն: Այս խնդիրն ունի տեսական և գործնական նշանակություն, քանի որ կրթական օրենսդրությունում բավականին շատ են օգտագործվում բլանկետային դիսպոզիցիաները, որի էությունը կայանում է նրանում, որ նկարագրված կրթական հատկանիշները բացահայտելու համար հարկ է լինում դիմել իրավունքի այլ ճյուղերի, այլ օրենքների կամ իրավական ակտերի օգնությանը: Որպեսզի բլանկետային դիսպոգիցիաներով ապահովվի կրթաիրավական նորմի ճիշտ կիրառումը և ապահովվի օրինականությունը, իրավակիրառողը պարտավոր է մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր այն հարցերը, որոնք կարգավորվում են իրավունքի այլ ճյուղերի նորմերով: Ակնհայտ է, որ իրավունքի այդ ճյուղերի նորմերի բովանդակության փոփոխությունը կարող է սկզբունքորեն փոխել նաև կրթաիրավական նորմի բովանդակությունը՝ ընդլայնելով կամ նեղացնելով այդ իրավահարաբերությունների շրջանակը: Ասվածից հետևում է, որ իրավունքի այլ ճյուղերի նորմերը չի կարելի չհամարել կրթական իրավունքի աղբյուր: Կրթական իրավունքի տեսական մշակումները շատ լայն ասպարեզ է բացում իրավագիտության համար, քանի որ թվարկված իրավունքի ճյուղերի կատարելագործումը, կրթական իրավունքի հետազոտությունների արդյունքներով, որի մանրամասները կարելի է քննարկել որպես առանձին դասընթաց:


Հարցեր կրկնության համար

1. «Կրթական իրավունք» գիտության հասկացությունը:

2. Ո՞րն է «Կրթական իրավունք» գիտության առարկան, համակարգը, աղբյուրները, մեթոդները, սկզբունքները և գործառույթները:

3. Կրթությունը և դաստիարակությունը՝ որպես գիտության օբյեկտ և առարկա: