Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է նախադպրոցական տարիքի երեխայի զարգացածության, կրթադաստիարակչական մակարդակը սահմանող համապատասխան նորմեր և դրույթներ:

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի ապահովումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է:

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի ծրագրամեթոդական ապահովումը իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Չափորոշիչի ձևավորման հիմնական սկզբունքները տրված են հանրակրթության պետական կրթակարգում:

Դրանք են՝

1. վաղ մանկական տարիքի երեխաների զարգացման առանձնահատկությունների հաշվառումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի անհատականացման ապահովումը,

2. երեխաներին ներկայացվող պահանջների և նրանցից ունեցած ակնկալիքների հստակ սահմանումը, մտքի և խոսքի ազատ դրսևորման ապահովումը,

3. ուսումնադաստիարակչական գործունեությունը պլանավորելիս համալիր, բազմակողմանի և ներդաշնակ մոտեցման, խաղի գերակայության և խաղային գործունեության ապահովումը,

4. երեխայակենտրոն ուսումնադաստիարակչական և ֆիզիկական միջավայրի ստեղծման կարևորումը,

5. ուսումնադաստիարակչական ծրագրերում խոսքի զարգացման, մայրենի լեզվով հաղորդակցվելու, տրամաբանական մտածողության, ինքնուրույն գործունեության տարբեր ձևերի տիրապետման, ֆիզիկական, բարոյագեղագիտական, հայրենասիրական, բնապահպանական, աշխատանքային դաստիարակության ապահովումը,

6. բարեկիրթ վարքի դաստիարակման, ստեղծագործական ունակությունների, ընդունակությունների և հնարամտության առողջ սովորությունների զարգացման ապահովումը,

7. ուսումնադաստիարակչական գործընթացում ընտանիքի գործուն դերի ապահովումը, ծնողների ներգրավումը,

8. երեխայի սահուն անցման ապահովումը տարրական դպրոց:

Չափորոշիչային վերոհիշյալ սկզբունքներից հետևում է, որ բարձրորակ նախադպրոցական կրթության ապահովման համար կարևորվում են երեխան, ընտանիքը, մանկավարժը, ուսումնական ծրագրերը և կրթության կազմակերպման միջավայրը:

Նախադպրոցական կրթության չափորոշիչներով սահմանվում են այն անհրաժեշտ պայմանները, որոնցում կարող են լիարժեքորեն իրացվել երեխայի ազատ և համակողմանի զարգացման, նրա խնամքի, առողջության պահպանման ու ամրապնդման գործընթացները:

Նախադպրոցական կրթության ծրագիրը մշակվում է չափորոշիչին համապատասխան և դիտարկվում է որպես հանրակրթության բաղկացուցիչ՝ ապահովելով երեխայի կրթության շարունակականությունը:

Նախադպրոցական կրթության ծրագիրը հաշվի է առնում հետևյալ սկզբունքները.

• երեխայի զարգացումը և կրթությունը անընդհատ գործընթաց է,

• երեխայի հետ աշխատանքի հիմնական սկզբունքը խաղային մեթոդի կիրառումն է, քանի որ խաղը կարևոր է երեխայի մտավոր ու ֆիզիկական զարգացման, նրա իմացական, երևակայական, լեզվական և համագործակցային հմտությունների զարգացման և փորձառության ձեռքբերման հարցերում,

• նախադպրոցական տարիքում երեխայի կրթության մեջ անհրաժեշտ է առաջնորդվել գիտելիքի աստիճանական ընդլայնման մոտեցմամբ՝ օգնելով նրան կապակցելու նոր գիտելիքը արդեն ձեռք բերածի հետ,

• նախադպրոցական ծրագիրը խթանում է յուրաքանչյուր երեխայի անհատական աճը և օգնում է նրան զարգանալ կայուն տեմպերով՝ դրսևորելով իր սեփական կարողություններն ու ներուժը,

• նախադպրոցական տարիքի երեխայի զարգացումը նպատակահարմար է իրականացնել