Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պաշտպանվածության,

բ) բժշկական օգնության և սպասարկման,

գ) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից և ազդեցությունից, ֆիզիկական և հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության:

Երեխայի իրավունքների կոնվենցիան արգելում է երեխայի իրավունքների ցանկացած խախտում, այդ թվում՝

  • ֆիզիկական կամ հոգեկան բռնությունը,
  • վիրավորանքը,
  • դաստիարակելու իրավունքի չարաշահումը,
  • երեխայի նկատմամբ հոգատարության բացակայությունը,
  • երեխայի հանդեպ անուշադիր վերաբերմունքը,
  • երեխայի հանդեպ կոպիտ վերաբերմունքը,
  • երեխաների շահագործումը և այլն:

Նախադպրոցական կրթության համակարգում բժշկական սպասարկման կազմակերպումն ապահովում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

Նախադպրոցական ուսումնական հաստատության սաներն ապահովվում են անվճար հիմունքներով անընդհատ բժշկական սպասարկմամբ, որն իրականացնում է տվյալ համայնքն սպասարկող բժշկական կազմակերպությունը:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում հսկողությունը բժշկական սպասարկման նկատմամբ իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում, սահմանված չափաքանակին համապատասխան, երեխաների սնունդը կազմակերպում և դրա համար պատասխանատվություն են կրում ուսումնական հաստատությունների հիմնադիրները՝ օրենքով սահմանված կարգով։

Հարկ է նշել, որ նախադպրոցական կրթական հաստատությունների սովորողները, սաներն ունեն բավականին սահմանափակ գործունակություն: Մեծամասամբ իրավական պատասխանատվությունը դրվում է նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) վրա: Նախադպրոցական կրթական հաստատության և ծնողների (օրինական ներկայացուցիչների) միջև փոխհարաբերությունները կարգավորվում են պայմանագրով, ինչը ներառում է ուսուցման, դաստիարակության, հսկողության և խնամքի գործընթացում առաջացող կողմերի փոխադարձ իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը: Երեխայի իրավունքների խախտումները հիմք են հանդիսանում մանկավարժի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու համար:


8.3.3. Նախադպրոցական հաստատություն հաճախող երեխայի ծնողների իրավունքները և պարտականությունները

Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պատկանում է ընտանիքին: Պետությունը պայմաններ է ստեղծում ընտանիքում երեխաների դաստիարակությունը կազմակերպելու համար:

Ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն՝ ընտրելու նախադպրոցական ուսումնական հաստատությունը և երեխայի կրթություն ստանալու ձևը, այդ թվում՝ ուսուցումն ընտանիքում,

ա) երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման հարցերով դիմելու կրթության կառավարման համապատասխան մարմիններ,

բ) համապատասխան պետական մարմիններում պաշտպանելու իրենց երեխաների օրինական շահերը,

գ) մասնակցելու նախադպրոցական կրթության գործընթացին:

Բացի այդ ծնողները կամ նրանց օրինական ներկայացուցիչները պարտավոր են՝

ա) երեխաների մեջ սերմանել հարգալից վերաբերմունք հայրենիքի, ազգային, պատմական,