Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1) դիմում /լրացվում է տեղում/,

2) մեկ լուսանկար 3X4 չափի,

3) քաղվածք աշխատանքային գրքույկից,

4) ինքնակենսագրություն,

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի/ պատճենները,

6) կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/,

7) տեղեկանք մշտական բնակության վայրից,

8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,

9) բնութագիր վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:

Վարչության աշխատողը քաղաքացիների վերը թվարկված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք /Դրանց իսկությունը վավերացնելով իր ստորագրությամբ և կնիքով Ա. Ե./:

Վարչությունը վարում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված կնքված մատյան:

Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ հրաժարվել մրցույթին մասնակցելուց:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում Աշխատակազմի ղեկավարին:

Վարչությունը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է Հանձնաժողովին:

Հանձնաժողովի նախագահը Վարչությունից ստանում է Հանձնաժողովի կնիքը:

Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև մրցույթի սկիզբը:

Եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը Հանձնաժողովն անմիջապես ուղարկում է Նախարարին:

Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են կրթության բնագավառում լիազորություններ ունեցող պետական կառավարման մարմինները, առաջին հերթին՝ կրթության պետական տեսչությունը: Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:


8.3.5. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը որպես նախադպրոցական իրավահարաբերությունների սուբյեկտ

Նախադպրոցական հաստատությունների կարգավիճակը կարգավորվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 27-ով և «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ով։

Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները