Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սերունդ: Ժամանակակից տեխնոլոգիաները, երեխաների գերլարվածությունը, երկար ժամանակ համակարգչային տարատեսակ ցանցերից օգտվելը, նստակյաց կյանքը, լրացուցիչ խմբակների մասնակցությամբ երեխային ծանաբեռնելը /երգ-երաժշտության, նկարչության խմբակների, կրկնուսույցի մոտ պարապելը/ չի նպաստում երեխայի առողջության պահպանմանը: Որպեսզի երեխան կարողանա նման մտավոր լարվածությունը հաղթահարել՝ առանց սեփական առողջությանը վնաս հասցնելու, ապա ուսումնական հաստատություններն անպայմանորեն պետք է առավել կարևորեն ֆիզիկական դաստիարակության նշանակությունը:

Ֆիզիկական դաստիարակության խնդիրներն են՝

  • երեխայի առողջության ամրապնդումը, ֆիզիկական ճիշտ զարգացումը,
  • մտավոր և ֆիզիկական աշխատունակության բարձրացումը,
  • շարժողական որակների, ուժի, ճարպկության կատարելագործումը, հաղթելու գիտակցումը,
  • նպատակասլացությունը,
  • հիգիենիկ նորարարությունների ձևավորումը,
  • համարձակության, վճռականության, կարգապահության, համբերության, պատասխանատվության ձևավորումը և զարգացումը,
  • մշտապես ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու դաստիարակությունը:

Աշխատանքային դաստիարակություն. Շատ դժվար է պատկերացնել այսօրվա երեխային՝ առանց նրա մեջ աշխատանքի հանդեպ սիրո, հարգանքի ձևավորման: Կենցաղն անընդհատ հագենում է նորանոր տեխնոլոգիաներով և սարքավորումներով: Մի կողմից, անհնար է առօրյան կազմակերպել առանց դրանց օգտագործմանը տիրապետելու, մյուս կողմից՝ կատարված աշխատանքի արդյունքը գնահատելու:

Նախ, սովորելը ևս աշխատանք է, իսկ լավ սովորելը պահանջում է առավել աշխատասիրություն և գործադրվող ջանքեր՝ նպատակին հասնելու համար: Այս կամ այն դասը սերտելով երեխան փոքր նպատակից հասնում է ավելի մեծ նպատակի իրագործման՝ ավարտելով տվյալ ուսումնական առարկան, ապա նաև ուսումնական տարին և այսպես, շարունակաբար: Բացի այդ, երեխան պետք է հասկանա և գնահատի, որ այն ինչն ինքն ուտում, հագնում է, իրեն նվիրաբերած խաղալիքները, տեխնիկայի կամ հաղորդակցման միջոցները ստեղծվում են իր ծնողների աշխատանքի արդյունքով, հետևաբար, նա պետք է գնահատի ծնողների վաստակը: Տնային որոշ գործերում, տնային տնտեսության, բիզնեսի որոշ աշխատանքներում ծնողներիս օգնելը երեխայի մեջ արթնացնում են հարգանք դեպի աշխատանքը և ձևավորվող արդյունքը /վաստակը/: Այդ գործերում հաջողության հասնելը երեխային ոչ միայն ծնողների խրախուսանքին է արժանացնում, այլև նրա մեջ ձևավորում է հանձնարարված գործը ժամանակին կատարելու և ավարտելու պատասխանատվություն: Որոշ ծնողներ, գրպանի փողից զատ, հանձնարարված աշխատանքի կամ ուսման մեջ ակնառու հաջողությունների համար երեխային խրախուսում են գովեստով կամ դրամական պարգևով, սովորեցնելով նաև իրեն տրամադրված գրպանի գումարը նպատակային ծախսել և տնտեսել:

Հետևաբար, աշխատանքային դաստիարակությունը կրթության բաղադրամաս լինելով, ևս օգնում է անհատի ներդաշնակ և բազմակողմանի ձևավորմանը, առաջընթացին և ստեղծագործական կարողությունների, մտքի զարգացմանը:

Բարոյական դաստիարակությունը՝ հիշողության, դատողությունների, զգացմունքների, համոզմունքների, վարքապահվածքի, զսպվածության, նորարարությունների և սովորույթների հանրագումարն է, որն ընդունված է տվյալ հասարակության մեջ ընդունելի բարոյական նորմերով: Բարոյականությունը ներքին դաստիարակության այնպիսի պահվածք է, որը որոշակի ժամանկահատվածից հետո դառնում է ենթագիտակցություն, անհատի անբաժանելի մաս: Բարոյականությունը պատկերացում է տալիս մարդուն լավի և վատի, արդարացիի և անարդարացիի, բարության և չարի մասին: Այդ ներքին համոզմունքների ձևավորված լինելը մարդուն մղում է նաև այնպիսի գործողությունների և արարքների, որոնցով և որոշվում է անհատի բարոյական զարգացման աստիճանը:

Բարոյական զարգացվածությունը՝ երեխայի վերաբերմունքն ու ապրումներն են որևէ երևույթի