Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


են դեպքեր, երբ այս կամ այն սուբյեկտի կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հետևանքով նրանցից որևէ մեկի այդ իրավունքներն ու ազատությունները խախտվում են և առաջանում է դրանք վերականգնելու կամ օրենքով սահմանված ձևերով ու եղանակներով պաշտպանելու անհրաժեշտություն: Իսկ դրա իրականացնելու առաքելությունը կրթական հարաբերություններում հարաբերականորեն հավասարապես վերապահված է թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը և թե՛ հենց իրեն՝ ծնողին: Առավել շատ այդ առաքելությունը վերապահված է ուսումնական հաստատությանը, մանկավարժին, ինչպես նաև սովորողին կամ նրա օրինական ներկայացուցիչներին: Բայց, որպեսզի սովորողն գիտենա իր իրավունքները, ազատությունների չափն ու պարտականությունները, պետք է իրավագիտակցության որոշակի մակարդակ ունենա, քանի որ իրավագիտակցության բարձր մակարդակն իրավունքների պաշտպանության իրավական երաշխիք է: Իրավագիտակցության առաջին տարրական սաղմերը երեխայի մեջ սերմանվում են նախադպրոցական տարիքում:

Իրավաբանական գրականության մեջ «իրավագիտակցություն» հասկացության բազմաթիվ սահմանումներ կան, սակայն առավել ընդունելի է այն տեսակետը, համաձայն որի՝ իրավագիտակցությունը, լինելով հասարակական գիտակցության ձևերից մեկը, մարդկանց, նրանց միավորումների, ամբողջ հասարակության հայացքների, գաղափարների, պատկերացումների ամբողջությունն է իրավունքի և իրավական երևույթների վերաբերյալ:

Պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով մանկապարտեզներին հատկացնում է 14000-15000 դրամ: Իսկ մանկապարտեզների տնօրեններն իրենց հերթին առավել գումարներ ներգրավելու նպատակով, խմբերը լցնում են 25-30 երեխաներով, որոնց հետ աշխատում են ընդամենը 2 աշխատակից՝ դաստիարակը և դայակը:

Ամիսներ առաջ օրենք ընդունվեց, որի համաձայն այսուհետև յուրաքանչյուր խմբում նախկին երկուսի փոխարեն պետք է աշխատի մեկը:

Տեսականորեն անհնար է դառնում պատկերացնել դաստիարակի արդյունավետ աշխատանքը, որով կասկածի տակ է դրվում 30 երեխաների մեկ դաստիարակից միաժամանակ դաստիարակություն ստանալը: Բայց ուշագրավն այն է, որ տնօրենի պարտադրանքով դաստիարակը պետք է ապահովի խմբերում երեխաների մեծ թիվ, այլապես, հնարավոր է, կորցնի աշխատանքը: Այսինքն՝ ստացվում է, որ մանկապարտեզները աշխատում են «երեխաների գլխաքանակի» հաշվին:

Այսօր դաստիարակը աշխատում է (9-ժամյա) 1,5 դրույքով, նախկին 1,25 դրույքի փոխարեն (9-ժամյա), այսինքն՝ ավելանում է աշխատանքը, նվազում է աշխատավարձը:

Այսպիսով, երեխայի դատիարակության հիմնական հոգսը և հիմնախնդիրներն են՝

  • Բարու և չարի չափանիշները սերմանելը,
  • իր կյանքի իմաստը և առաքելությունը որոշելը,
  • արդարության հիմնախնդիրներին ծանոթանալը,
  • պատշաճ վարվելակերպի ձևերը վաղ տարիքից յուրացնելը:

Հետևաբար երեխան պետք է իմանա, որ մարդու գլխավոր արժեքները, որոնք այս կամ այն չափով մտնում են բարոյական արժեքների մեջ դրանք՝ կյանքի արժեքն է, վստահությունը, հավատը, համեստությունը, կամքի ազատությունը, արդարամտությունը, նպատակամղվածությունը, գործունեության գիտակցումը, կանխատեսումը, տառապանքը, առաքինությունը, խելամտությունը, համարձակությունը, ինքնատիրապետումը, մերձավորի հանդեպ սերը, նվիրվածությունը, բարիությունը և տառապանքը, վստահությունը և հավատը, համեստությունը, ուրիշին օգնելու պատրաստակամությունը: