հերթին, դրական կերպով արտացոլելով սոցիալական պահանջներին համապատասխանող անհատի ձևավորմանը, պայմանավորում է նրա գործնական նշանակությունը:
Կրթության բովանդակության վրա մեծ ազդեցություն են ունենում տարբեր իրավագետների, մանկավարժ, հոգեբան գիտնականների մեթոդոլոգիական դիրքորոշումները:
Ձևական կրթության տեսության հետևորդները /Լոկկ, Պեստալոցցի, Կանտ, Հերբարտ/ ոչ այնքան նպատակ էին դնում հասնելու աշակերտների փաստացի գիտելիքների տիրապետման, որքան նրանց գաղափարական գիտակցության վերլուծության, սինթեզի, նրանց ընդունակությունների, տրամաբանական մտածելակերպի զարգացման վրա՝ դրա լավագույն միջոցը համարելով հունարեն, լատիներեն լեզուներին և մաթեմատիկային տիրապեւոելը:
Իսկ նյութական կրթության տեսությունն /Սպենսեր/ ապացուցում էր, որ երեխաներին պետք է ուսուցանել առավելապես բնագիտական գիտելիքներ, ուսումնական նյութի ընտրման չափանիշ համարելով սովորողների՝ ապագայում դրանք գործնականում օգտագործել կարողանալու պիտանելիության աստիճանը:
Բավական շատ փաստարկներ բերելով՝ Կ.Դ. Ուշինսկին քննադատում էր կրթության ձևական և նյութական տեսությունները: Նա նշում էր, որ գիտելիքների յուրացումից առանձնացված, այսպես կոչված, «ձևական զարգացումը» մտացածին է, պետք է ոչ միայն զարգացնել աշակերտներին, այլև նրանց զինել գիտելիքներով, որոնք օգտակար կլինեն հետագա գործունեության ընթացքում: Միևնույն ժամանակ չպետք է ուսուցումը բերել օգտապաշտական /ուտիլիտար/ պիտանելիության, քանի որ կյանքի հետ կապված գիտելիքները ոչ պակաս կարևոր են, քան կիրառական գիտելիքները: Օրինակ, մեր ժողովրդի կամ համաշխարհային պատմությունը չի կարող անմիջականորեն համադրվել մարդկանց պրակտիկ գործունեության հետ, սակայն, այնուամենայնիվ, այն անհրաժեշտ է մարդկանց աշխարհայացքի հարստացման, աշխարհընկալման ձևավորման և մարդկության պատմական զարգացման օրինաչափությունների բացատրման համար:
Կյանքի տարբեր բնագավառներում հմտություններով և նորարարություններով նրանց զինելու նպատակով, մանկավարժության մեջ պրագմատիզմի հայտնի ներկայացուցիչ Ջոն Դյուն դպրոցական կրթության կազմակերպման հիմքում առաջադրեց երեխաների պրակտիկ գործունեությունը դնելու անհրաժեշտության գաղափար: Նա պնդում էր. «Ուսուցման նյութը պետք է վերցնել երեխայի փորձից», «Երեխան պետք է սահմանի ինչպես կրթության որակը, այնպես էլ քանակը», «պետք չեն նախօրոք կազմված ուսումնական դասընթացները»: Նրա հետնորդներից Ու.Կիլպատրիկի ХХ-րդ դարի 20-ական թվականներին մշակված «կրթության նախագծային համակարգը» ևս խթանում է դպրոցում կրթության մակարդակի զանգվածային նվազեցմանը:
Այս օրինակները բերվում են միայն այն նպատակով, որ հարկ չկա իրենց գործնականում չարդարացրած տեսությունների արտաշիրմում կատարել, և դրանք ներկայացնել նոր քողի տակ որպես բարեփոխում:
Կրթությունն ուսուցման արդյունքն է: Բառացիորեն այն նշանակում է ուսումնասիրվող առարկաների վերաբերյալ ավարտական պատկերացումների կերպարների ձևավորում: Կրթությունը՝ համակարգված գիտելիքների, հմտությունների, նորարարությունների, մտածելակերպի, եղանակների ծավալ է, որոնցով օժտված է ուսուցանվողը: Ընդունված է կրթված անվանել այն մարդուն, ով տիրապետում է համակարգված գիտելիքների որոշակի ծավալի, ունի պարկեշտ վարքապահվածք, սովոր է մտածել տրամաբանորեն՝ առանձնացնելով պատճառներն ու հետևանքները:
ԱՄՆ-ն իր առաջ նպատակ է դրել դառնալ աշխարհում թիվ մեկ /ամենալավագույն/ կրթական համակարգ ունեցողը, որի համար առաջնահերթ ուշադրություն են դարձնում դպրոցին, քանի որ այն համարում են կրթական համակարգի և բոլոր գիտելիքների հիմքը: ԱՍՆ-ում դպրոցը դիտարկում են որպես երկրի հզորության արդյունք: Ամերիկացիները գտնում են, որ իրենց բոլոր հաջողությունների գաղտնիքը կրթական համակարգի մեջ է: Իսկ կրթության որակը ԱՄՆ-ում դիտարկում են որպես 21-րդ դարի հիմնախնդիր: