Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
  • որակյալ կրթություն ստանալու անհավասար պայմանները և դրա խորացումը,
  • նյութատեխնիկական հագեցվածության ցածր մակարդակը,
  • մասնագիտական պատրաստվածության և ուղղվածության ցածր մակարդակը,
  • դասավանդման ոչ բավարար բարձր մակարդակը,
  • ուսումնական գործընթացի ոչ համարժեք կազմակերպումը,
  • սովորողի ծնողի ով լինելուց կախված՝ նրանց հանդեպ որոշ ուսուցիչների անհատական-անձնային վերաբերմունքի առկայությունը,
  • ուսման որակի համար ընտանիքի և դպրոցի հստակ փոխազդեցության բացակայությունը:

Այսօր, ինչպես և մի քանի տասնամյակներ առաջ, ընդհանուր միջնակարգ կրթության բարդագույն խնդիրն էր որոշ դպրոցների արդիական նյութատեխնիկական հագեցվածության ցածր մակարդակը: Հատկապես դա վերաբերում է գյուղական փոքրաքանակ աշակերտներ ունեցող դպրոցներին: Ըստ կարևորության, երկրորդը՝ դասավանդման ոչ բավարար բարձր մակարդակի համեմատաբար նոր դարձած խնդիրը: Դրա ծագումը կապված է անցյալ դարի 90-ական թվականների կրթության համակարգում սուր ճգնաժամի առաջացման և գիտատեխնիկական առաջընթացի հետ: Ազատ շուկայական հարաբերությունների ի հայտ գալու առաջին տարիների հետ կապված, կտրուկ նվազեց բարձակարգ՝ հատկապես տղամարդ ուսուցիչների թվաքանակը, ովքեր ավելի բարձր աշխատավարձեր վաստակելու համար տեղափոխվեցին այլ աշխատանքի ոլորտներ, դպրոցը սկսեց բարձրորակ կադրերի կտրուկ պակաս զգալ: Թեև նոր հարյուրամյակի առաջին տասնամյակից հետո իրավիճակն այս հարցում կամաց-կամաց փոխվում է դեպի լավը՝ մանկավարժների աշխատավարձը վերջին 9 տարիներին մոտ 5 անգամ աճելու շնորհիվ, սակայն, դեռևս, դպրոցում ընկած է մնում ուսումնական գործընթացի և դաստիարակության որակը: Այն պայմանավորված է, մանկավարժական հանրության որոշակի մասի ցածր որակավորմամբ, հնացած ուսումնական ծրագրերով և ուսուցման մեթոդիկաներով դասավանդելու հետ: Իմացության դաշտում ուսուցիչները պետք է դառնան հեղափոխականներ, որպեսզի հնարավոր լինի ջախջախել նոր ձևավորված մշակութային իներցիոն համակարգը:

Մեր կարծիքով, ըստ կարևորության, երրորդը՝ հանրակրթությունում սովորողների մեջ զանգվածայնաբար գեղարվեստական գրականության ընթերցանություն նկատմամբ սիրո բացակայությունն է, ազատ թեմայով շարադրությունների հանձնարարականների պակասը, որոնք կլրացնեին երեխաների բառապաշարը, այս կամ այն թեմայի մասին կկարողանային ինքնուրույն դատողություններ անել, ստեղծագործական հնարավորությունների պակասը լրացնել: Այս վիճակի պատճառներից մեկը՝ որոշ գիտելիքների թեստային ստուգումներն են, ինչը հիմնված է երեխայի մեխանիկական հիշողության վրա: Այս կամ այն թեմայով բանավոր քննարկումների, ազատ ու սեփական խոսքի ինքնուրույն շարադրանքի հմտություններին չտիրապետելը, պատճառահետևանքային հարցերին չանդրադառնալը մեծ վնաս են հասցնում դպրոցահասակ երեխաներին, որոնք և այդ նույն հիմնախնդիրներով տեղափոխվում են բուհ:

Արդյոք նրանք պատարաստ են դրանց, թե ոչ:

Ի տարբերություն 25 տարուց ավելի մանկավարժական աշխատանքային փորձ ունեցած ուսուցիչների, ուսուցիչների նոր սերունդը /5-10 տարվա աշխատանքային փորձ ունեցողներ/ կյանքի հանդեպ առավել սպառողական մոտեցում են հանդես բերում և դեռևս չեն մտել բազմամյա աշխատանքի հաշվին իրենց նյութական բարեկեցությունը հաստատած վետերանների կատեգորիայի մեջ: Դպրոցը կորցնում է իր հեռանկարային կադրերին:

Մեր կարծիքով, զարգացման արդիական ուղղություններ կարող են հանդիսանալ՝

1. հանրակրթության ժոդովրդավարացման ուղղվածությունը, որով հնարավոր է իրացնել երեխայի հիմնարար իրավունքներն ու ի հայտ բերել պահածոյացված հնարավորությունները,

2. հասարակության խոցելի բոլոր շերտերի որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը,

3. ուսումնական հաստատությունների համար իրավաբանական անձի իրավասությունների տնտեսական ինքնուրույնության ակադեմիական ազատությունների ընդլայնումը,