Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



4. ուսումնական հաստատություններին ուսումնական պլանի ընտրության ինքնուրույն իրավունքի տրամադրումը:

Հայաստանցիների մեծամասնությունը, սոցիալական վիճակից ելնելով, կրթության զարգացման ժամանակակից փուլում առավել կարևոր խնդիր է համարում ավագ դպրոցական կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը:

Բնակչությունը և փորձագետները անհանգստացած են դպրոցներում «անվճար կրթության» աճող դրամահավաքներով /թեև դրանք ունեն նաև օբյեկտիվ պատճառներ/, ուսումնական հաստատությունների բարձրորակ, բայց թանկ ու անվճար ցածրորակ և ըստ էության հետընթաց է ապրող ուսումնական հաստատությունների շերտավորմամբ: «Տեր կանգնիր քո նախկին դպրոցին» կարգախոսով հավաքագրվող գումարները նոր հնարավորություններ են ընձեռում դպրոցներին իրենցում առկա որոշ խնդիրներ լուծելու գործում:

Կրթական ծառայությունների որակի լավացման առավել նպատակային ուղղություններն են՝

1. հասարակության սոցիալ-տնտեսական առաջնահերթ պահանջներին համարժեք կրթական ծառայությունների ուղղվածության ապահովումը,

2. միջնակարգ դպրոցում կրթական ծրագրերի արդիականացումը,

3. կրթական ծառայությունների շուկայի բազմակողմանի հետազոտությունների անցկացումը և վերլուծությունների հրապարակումը,

4. կրթական ծառայությունների կիրառական ուղղվածության ապահովումը,

5. կրթական ծառայությունների ուղղվածությունը հիմնարար գիտելիքներին և սովորողներին ներկայացված կրթական պահանջների բավարարման առաջնահերթությունը:

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի հիմնական խնդիրը կրթության որակի ապահովումն է: Այս նպատակով, վերջին տարիներին, սկիզբ է դրվել բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք ներառում են կրթության որակը պայմանավորող գրեթե բոլոր գործոնները՝ մարդկային ռեսուրսները, ծրագրամեթոդական, նորմատիվ-իրավական դաշտի ապահովումը և ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործումը: Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն էր 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացումը սկսվել է 2006 թվականից և նախատեսվում է ավարտել 2012 թվականին:

Ինչպես շատ ծնողների, այնպես էլ աշակերտների մեջ լրիվ հանրակրթության կամ ավագ դպրոցի (12 դասարան) մասին պատկերացումը մշուշոտ է: Միաժամանակ կարևորվում է հիմնական հանրակրթությունը (9 դասարան), որը ներառում է նախադպրոցական կրթություն և տարրական հանրակրթությունը: Առանց վերջիններիս մեջ հաջողության հասնելու հնարավոր չէ ավագ դպրոցում հաջողության հասնել: Ուրեմն, առաջնահերթ կատարելագործման կարիք ունի ամբողջ հանրակրթությունը:

Բարեփոխումների և արդիականացման տարիների ընթացքում միջնակարգ դպրոցը փոխվել է, դարձել է առավել ժողովրդավար: Սակայն ժամանակակից իրականությունը պահանջում է դպրոցական կրթական ծառայությունների պատվիրատուների /բուհական հաստատություններ, ծնողներ, գործատուներ/ պահանջներին, առաջին հերթին կրթական այլ աստիճաններ ներդաշնակ անցում կատարելու համար դպրոցական ծրագերի համապատասխանություն:

Կրթահամալիրներն առավել բարվոք վիճակում լինելով, բավական դրական արդյունքների են հասել, որոնց կուտակած դրական փորձը, ցավոք, չի արմատավորվում այլ դպրոցներում:

Կրթվածության կարևոր չափանիշը գիտելիքների և մտածելակերպի համակարգվածությունն է, որն արտահայտվում է նրանում, որ մարդը տրամաբանական դատողությունների օգնությամբ ընդունակ է ինքնուրույն վերականգնել գիտելիքների համակարգում պակաս օղակները: Ձեռք բերված գիտելիքների ծավալից և ինքնուրույն դատողության նվաճած մակարդակից կախված, տարբերում են կրթության տարրական, միջնակարգ և բարձրագույն աստիճաններ: Ըստ բնույթի և ուղղվածության՝ կրթությունները բաժանվում են ընդհանուր, մասնագիտական և ճարտարագիտական կրթությունների:

Կրթության համակարգում կարևոր փուլ է համարվում տարրական դպրոցը: Այստեղ երեխան