Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


է ՀՀ հանրակրթության համակարգի պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի, պարտադիր հիմնական ընդհանուր կրթության և անվճար միջնակարգ կրթության հնարավորության հիմքերը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի համաձայն, հանրակրթության նպատակը քաղաքացիների մտավոր, հոգևոր և ֆիզիկական ընդունակությունների դրսևորման, դաստիարակության և զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է:

Նկատի ունենալով, որ հանրակրթությունը բաղկացած է տարբեր փուլերից՝ կրթակարգի յուրաքանչյուր փուլի նպատակը տարբեր է: Այսպես՝

Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի 4-րդ մասի, տարրական դպրոցի ուսուցման հիմնական նպատակը /նպատակաուղղվածությունը/ սովորողի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների, լեզվամտածողության և տրամաբանության հիմքերի, ուսումնառության և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է, ազգային և համամարդկային արժեքներին նախնական հաղորդակցման ապահովումը: Տարրական դպրոցն է ապահովում ուսումնառության այնպիսի պայմաններ, որպեսզի երեխան ունենա միջին դպրոցն անխոչընդոտ, ներդաշնակ անցում կատարելու պահանջվող մակարդակ:

Միջին դպրոցի հիմնական նպատակը սահմանված է նույն օրենքի նույն հոդվածի 5-րդ մասով: «Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի ու բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը»: Այսինքն՝ դրանք կյանքում կիրառելու կարողությունների և հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակի ապահովումն է, որն անհրաժեշտ է սովորողներին ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես նաև տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար:

Ավագ դպրոցի հիմնական նպատակը նպատակաուղղվում է հենքայրն հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը, այսինքն՝ սովորողի մասնագիտական կրթություն ստանալուն, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ապահովմանը: Դրանց հասնելու համար կարող են առանձնացվել համապատասխան նպատակի իրացման բազմաթիվ ճանապարհներ: Առավել կարևոր են հանրակրթության զարգացման հետևյալ ութ բովանդակափց ուղղությունները/խնդիրները/:

Առաջինը, որ մենք հանրակրթության մեջ պետք է արտացոլենք իրականին համարժեք աշխարհի բնագիտական պատկերը:

Երկրորդ պահանջը, որպես առաջին խնդրի տրամաբանական շարունակություն, կապված է սոցիումում վարքապահվածքի ձևերը յուրացնելու և դրանք պահպանելու կանոնները սովորողների մեջ սերմանելու մեջ: «Մարդուն ստեղծում է բնությունը, սակայն, զարգացնում և ձևավորում է հասարակությունը»,- ընդգծում էր Վ.Գ.Բելինսկին: Այդ պատճառով արդեն դպրոցական նստարանից մարդը պետք է իմանա հասարակության կողմից սահմանված սոցիալական նորմերն ու սոցիումի ավանդույթները, որին նա պատկանում է:

Երրորդ ուղղությունը դիտում է մարդու՝ որպես բնության մասի կապն իր ֆիզիկական ակունքների հետ: Այստեղ արդիական են նրա անվտանգության և գոյատևման խնդիրները: Արդեն հնագույն ժամանակներից, օրինակ, Պյութագորասի և Պլատոնի դպրոցներում, սահմանված են եղել մարդու ֆիզիկական հիգիենայի կանոնները: Հատկապես ժամանակակից անբարենպաստ էկոլոգիական պայմանները և դրա բացասական հետևանքները թելադրում են, որ մարդիկ մինչև երրորդ հազարամյակի առաջին քառորդը դրանց հետ հաշվի նստեն և զարգացնեն մթնոլորտի, ջրի, ընդերքի և երկրի աղտոտվածության դեմ պայքարը:

Հանրակրթության չորրորդ խնդիրը կապված է երիտասարդ սերնդի առողջության էական