Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վատթարացման միտումների հետ։

Հանրակրթության հինգերորդ ուղղությունը նպատակային է, այն պետք է կապել նոր սերնդի պահածոյացված բնական ընդունակությունների բացահայտման և զարգացման հետ:

Հանրակրթության զարգացման վեցերորդ ճանապարհը պայմանավորված է երեխաներիսն հայկական և համաշխարհային մշակույթի նվաճումներին ծանոթացնելու, բազմաթիվ ուղղություններում կողմնորոշվելու հմտությունների ձևավորման անհրաժեշտությամբ:

Յոթերորդ, ենթադրվում է պարտադիր և կատարյալ տիրապետում ոչ միայն մայրենիին, այլև որևէ օտար լեզվի /լեզուների/: Դրանց չիմացությունը բերում է համաշխարհային կրթական տարածությունից մեր մեկուսացման և միջմշակութային շփման սահմանափակման: Բայց առաջնահերթը և մնացած բոլորի հիմքը մայրենին է, հատկապես՝ գրական հայերենով գրավոր և բանավոր արտահայտման հմտություններին տիրապետելը:

Վերջապես, հանրակրթության մեջ, որպես ութերորդ ուղղության արդյունք, ինչպես արդեն նշվել էր, պետք է դառնա մարդը՝ որպես հասարակության նյութական և հոգևոր արդյունքների պրոֆեսիոնալ գրագետ սպառող: Կրթության նպատակների և բովանդակության խնդիրը պետք է գրավի հասարակությունում նրա դերին համապատասխանող կարգավիճակին:

Հանրակրթության հիմնական խնդիրներն են՝

1) սովորողների կողմից բնության, հասարակության, տեխնիկայի, արտադրության և բնապահպանության մասին հիմնարար գիտելիքների յուրացումը, շարունակական կրթության համակարգում նրանց ինքնակրթության և ինքնազարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը,

2) համամարդկային և ազգային արժեքներին հաղորդակից, ազգային մշակութային ու բարոյահոգեբանական ժառանգությունը կրող և գործուն քաղաքացիական դիրքորոշում ունեցող անհատ և քաղաքացի ձևավորելը,

3) սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական զինպատրաստության համալիր ծրագիր իրականացնելը:

Սրանից հետևում է, որ հանրակրթությունը կոչված է՝

  • պետական չափորոշիչներով սահմանված շրջանակներում ՀՀ բոլոր քաղաքացիներին

անվճար կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելուն և սահմանադրական երաշխիքներն իրացնելուն,

  • տարրական, միջին և ավագ դպրոցի հանրակրթական ծրագրերն իրացնելուն,
  • ժողովրդավարության, մարդասիրության, համընդհանուր հասանելիության, համամարդկային արժեքները, մարդու կյանքը և առողջությունը, քաղաքացիականությունը, անձի ազատ անհատականության զարգացումը, ինքնավարությունը, որոշումների կայացման ունակությունը, աշխատասիրությունը, կրթության աշխարհիկ բնույթը պահպանելուն:

Այսպիսով, կրթությունը մարդու համակարգված գիտելիքների, հմտությունների և նորարարությունների յուրացման, խելամտության և զգացումի զարգացման, աշխարհայացքային և ճանաչողական գործընթացների ձևավորման գործընթաց և արդյունք է:


Գլուխ 9.2. Հանրակրթության սուբյեկտները /կրթական գործընթացի մասնակիցները/, նրանց իրավունքներն ու պարտականությունները

9.2.1. Հանրակրթության սուբյեկտները

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի համաձայն, ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝

1) սովորողը,

2) սովորողի ծնողը,

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ,

4) վարչական աշխատողները,