Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարծում ենք, որ մի քանի տողով պետք է անդրադառնալ նաև ապագա մանկավարժի կրթաիրավական պատրասաման հարցերին:

Ինչպես արդեն նշվել է, «Կրթական իրավունք» ուսումնական առարկայի դասավանդումը մանկավարժական մասնագիտությունների շարքում բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների մեջ դեռևս չի մտնում: Սակայն, մանկավարժական բուհի ցանկացած «ոչ իրավաբանական» մասնագիտության շրջանավարտների կողմից կրթության հայրենական համակարգի (որում ընթանում է իրենց մասնագիտական գործունեությունը) տարբեր տարրերի իրավական կարգավորման առավել էական առանձնահատկությունների և հիմքերի իմացությունը, գործող կրթական օրենսդրությունը հասկանալու և կիրառելու կարողությունը, միանգամայն անհրաժեշտ է: Դրա համար էլ, «Կրթական իրավունք» առարկայի դասավանդումն առավել մասնագիտական և միաժամանակ գործնականորեն օգտակար գիտելիքներ կտա՝ ժամանակակից կրթական համակարգի իրավական կարգավորման մասին: Ավելին, պրոֆեսիոնալ մանկավարժն իր մասնագիտական գործունեության ընթացքում պարզապես պարտավոր է ունենալ ինչպես ընդհանուր իրավական, այնպես էլ կրթաիրավական բավական լուրջ պատրաստվածություն: Բացի դրանից, մանկավարժի կրթաիրավական պատրաստվածության հանդեպ ուշադրության ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով ևս՝

- հասարակական կյանքի բոլոր ինստիտուտներում, այդ թվում և հատկապես կրթության ոլորտում, իրավունքի դերի օբյեկտիվ բաձրացումն օրինաչափորեն ենթադրում է նաև՝ կրթական հարաբերությունների բոլոր մասնակիցների իրավական գրագիտության, ընդհանրապես իրավական մշակույթի բարձրացում:

- Կրթության ոլորտում արդիականանում են տարաբնույթ բազմաթիվ հիմնախնդիրներ՝ կապված կրթական հարաբերությունների մասնակիցների իրավունքների ապահովման և պաշտպանության հետ, և մասնավորապես, կրթական իրավունքների և ազատությունների սահմանափակման տարբեր հիմքերի, ձևերի ու միջոցների հետ: Այդ հիմնախնդիրների և դրանց լուծման այլ ուղիների վերաբերյալ մանկավարժական բուհի շրջանավարտը պետք է հիմնովին տեղեկացված լինի, որպեսզի ի վիճակի լինի իրավաբանորեն պաշտպանել թե իրեն, թե իր սովորողներին ու սաներին:

Մանկավարժի կրթաիրավական պատրաստվածությունը, հատկապես կրթության ոլորտի տարատեսակ իրավական կարգավորման բնագավառում, պայմանավորված է գործնականում բոլոր տեսակների և ձևերի ուսումնական հաստատություններում վճարովի ուսման տեսակարար կշռի կտրուկ աճի, կրթական, այդ թվում՝ և ընդհանուր կրթական հաստատությունների դերի և իրավական կարգավիճակի փոփոխման հետ, որտեղ էլ, ավելի հավանական է, որ մանկավարժական բուհի շրջանավարտները կաշխատեն՝ երկրում զարգացող շուկայական տնտեսության պայմաններում:

Հայաստանի մուտքը «Բոլոնյան գործընթաց» անխուսափելիորեն իր հետևից բերել և բերում է որոշակի և որոշ առումներով էլ՝ զգալի փոփոխություններ հայաստանյան բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի կազմի, բովանդակության և իրավական կարգավորման մեջ, ինչպես նաև համապատասխան փոփոխություններ վերապատրաստման, որակավորման բարձրացման և լրացուցիչ մասնագիտական կրթության համակարգում:

Ապագա մանկավարժի համար այդ հանգամանքը չի կարող նշանակություն չունենալ, քանի որ նրա մասնագիտական, մանկավարժական կամ այլ տեսակի՝ պաշտոնում առաջխաղացումը /աստիճանաբարձրացումը, կարիերան/ շատ բաներում կախված է նրանից, թե որքան հաջող է մանկավարժը կողմնորոշվում նոր կրթաիրավական դաշտում և օգտագործում իրեն տրված հնարավորությունները։

Կրթության համակարգի զարգացման հարաշարժությունը մեծ մասամբ պայմանավորված է իր նորարարական բնույթով, ուսուցման նոր կրթական տեխնոլոգիաների և մեթոդիկաների մշակմամբ և ներդրմամբ (հեռաուսուցում և այլն): Նման նորարարությունների