Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի պատճառաբանված առաջարկությունների հիման վրա:

Արտահերթ ատեստավորվող ուսուցիչը պետք է ունենա նվազագույնը երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին՝ տվյալ ուսումնական հաստատությունում:

Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչները,

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չի հայտնել:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ չորսամսյա ժամկետում:

Ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանված չափորոշիչներին համապատասխան՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով:

Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:

Ուսուցիչը որակավորման տարակարգի շնորհման գործընթացին մասնակցում է կամավոր:

Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին եզրակացությունն ընդունվում է պարզ ընթացակարգով՝ փաստաթղթային եղանակով՝ ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանրապետական հանձնաժողով) կողմից:

Հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը՝ հիմք ընդունելով ուսուցչի մասնագիտական գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արղյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ ներառյալ՝ պարգևատրում, համապատասխան մրցույթների մասնակցություն, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումներ և այլն:

Ուսուցիչը որակավորման ցանկացած տարակարգին համապատասխան առարկայական- մասնագիտական և մանկավարժական գիտելիքների գնահատում է անցնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում և ստանում համապատասխան տեղեկանք, որը ներկայացվում է Հանրապետական հանձնաժողով:

Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1. ենթակա է որակավորման տարակարգի շնորհման,

2. ենթակա չէ որակավորման տարակարգի շնորհման:

Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է հանդիսանում կրթության պետական կառավարման մարմնի համար ուսուցչին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար:

Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

Որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատության հատկացված միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության