Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրում, համապատասխան մրցույթների մասնակցություն, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումներ և այլն):

Ուսուցիչն իր նախաձեռնությամբ կարող է որակավորման ցանկացած տարակարգին համապատասխան առարկայական-մասնագիտական և մանկավարժական գիտելիքների գնահատում անցնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպությունում և ստանալ համապատասխան տեղեկանք:

Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների որոշումները հիմք են ուսուցչի պաշտոնավարության, զբաղեցրած պաշտոնից ազատելու, ինչպես նաև նրան որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար:

«Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշման պատճառով ուսուցչի պաշտոնից ազատումն անձին չի գրկում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո՝

1) ուսուցչի նախաձեռնությամբ,

2) հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ,

3) տնօրենի պատճառաբանված որոշման հիման վրա:


9.2.3.4. Ուսումնական հաստատության տնօրենը, նրա իրավասությունները և խտրությունը /նշանակումը/

ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման Հավելված N 5-ով սահմանված են նաև տնօրենի պաշտոնային պարտականությունները: Դրանք են՝

1) խորհրդի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը,

2) համաձայն ուսումնական հաստատության զարգացման ծրագրի, իրականացնում է հաստատության ընթացիկ կառավարումը և ղեկավարում ուսումնադաստիարակչական, վարչատնտեսական աշխատանքները ՀՀ օրենսդրության, հաստատության կանոնադրության և այլ իրավական ակտերին համապատասխան,

3) ապահովում և կրում է պատասխանատվություն ուսումնական պլանին համապատասխան՝ լրթական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման, կրթության որակի և բովանդակության, ներքին կարգապահական կանոնների մշակման և ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, կրթական գործընթացում սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պահպանման համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

4) համակարգում և հսկում է կառուցվածքային ստորաբաժանումների, մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը,

5) ապահովում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի և տարածքային կառավարման մարմնի՝ ՀՀ օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը,

6) կազմում է ուսումնական հաստատության տարիֆիկացիան, հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում է պետական լիազորված մարմին,

7) սահմանված կարգով իրականացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական և այլ կադրերի ընտրությունը, աշխատանքի ընդունումը, տեղաբաշխումը և աշխատանքային պայմանագրի լուծարումը,

8) համաձայն հաստատության կանոնադրության և աշխատանքային պայմանագրի, սահմանում է աշխատողների աշխատանքային պարտականությունները, ստեղծում պայմաններ